×


Քնարիկ եւ Կարեն

Քնարիկ եւ Կարեն

“4 տարբերակ”-ի երգչուհին գտել է իր տարբերակին :) “4 տարբերակ”-ից Քնարիկը հանդիպեց իրեն հարմար տարբերակին, սիրահարվեց, սիրեց, Կարենի սերը դարձավ ու… Համատեղ կյանքի երջանիկ սկիզբ. աղավնյակներն օրերս ամուսնացել են, Քնարիկ Զաքարյանն ու Կարեն Առուստամյանը այլեւս այր ու կին են:): Երգչուհին Bravo.am-ին վաղուց խոստովանել էր, որ առաջինն ինքն է սեր խոստովանել. վստահ էր` նա իրեն շատ է սիրում: Qnarik Zaqaryan & Karen Arustamyan Քնարիկին հարս տարան Մհեր Մկրտչյանի անվան թատրոնից:): Ֆրունզիկի եղբայրը` Ալբերտ Մկրտչյանը, երգչուհի, դերասանուհու ձեռքը հանձնեց Կարենին:): Փեսան մասնագիտությամբ իրավաբան է, զույգերի տարիքային տարբերությունը` 10 տարի, սերը` անսահման, աչքերում, սրտում` երջանկություն:):  Քնարիկն ասում է` սիրելու դեպքում արդուկ անելն էլ է հաճելի դառնում:): Ազատ, անկախ տարիներին :) Քնարիկ.- Մինչ ամուսնանալը շատ շփվող էի, անմիջական: Սիրում եմ ընկերություն անել մարդկանց հետ, ակտիվ կյանքով ապրել: Qnarik Zaqaryan & Karen Arustamyan Ամուսնությունից հետո:) Ոչինչ համարյա թե չի փոխվել:  Շնորհակալ եմ Կարենին, որ տեսակս չփոխվեց: Միեւնույն է, ենթագիտակցորեն տղամարդիկ ազդում են կնոջ “ես”-ի վրա, միայն ուժեղ մարդիկ են թույլ տալիս, որ իրենց կողակիցը լինի այնպիսին, ինչպիսին որ կա: Նոր զգացողություններ Պատասխանատվության զգացումն է մեծացել, հիմա նաեւ Կարենի համար եմ ապրում :): Ախ այդ տնային գործերը:) Բնականաբար, կենցաղային խնդիրներն են ավելացել, որոնք մինչ այս, անկեղծորեն պետք է ասեմ, ծանոթ չէին ինձ:): Շատ թեթեւ եմ հաղթահարում: Խոհանոց... Պատրաստել շատ եմ սիրում, միայն արդուկելը տանել չեմ կարող, բայց դա էլ եմ անում ու սիրով: Երբ սերը կա, կենցաղը այդքան էլ կենցաղային չի լինում, չի խանգարում: Qnarik Zaqaryan Քնարիկն արդեն հնազանդ է:) Մեր հարսանիքը հունիսի 18-ին էր, բայց  ԶԱԳՍ գնացել ենք մարտի 26-ին: Ուղղակի սպասեցինք ամռանը, որ արտասահմանից մեր հյուրերն էլ գային,  եղանակն էլ հարմար լիներ: “Երազներիս ճերմակ, ուռուցիկ  զգեստը” Հարսի զգեստ շատ փնտրեցի, բայց այն մեկը, որ կրեցի, մեկ տարի առաջ էի տեսել, ու տպավորվել էր: Այն զգեստն էր, որ երազում էի կրել, թեեւ ասում են`  հիմա ավելի նորաձեւ են նեղ զգեստները եւ այլն, եւ այլն…: Հասկացա` ամեն հարս պետք է լինի այն զգեստով, որը պատկերացրել է, նորաձեւությունը կապ չունի: Ու ես այնպիսին էի, ինչպես պատկերացնում էի: Միշտ չէ, որ այդ օրը հարսերն իրենց հավանում են, տարբեր պատմություններ էլ եմ լսել, բայց իմ դեպքում այդպես չէր... Սանրվածքս էլ բոլորի ուշադրությունը գրավել ու դուր էր եկել, հատկապես` ինձ:): Qnarik Zaqaryan Փեսան սպասել է… :) Ամուսնությանս օրը շատ շուտ չեմ արթնացել, ժամը 11:00-ից սկսեցի հարդարվել: Որ ասեմ` շատ անուշ քնել էի, սուտ կլինի, եթե ասեմ` անհանգստություն կար: Ամենածիծաղելին այն է, որ անհանգստանում էի` պարելուց շարժումները չմոռանամ, հուզված էի... Սպասեցրել եմ Կարենին:): Թատրոնից` եկեղեցի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնից էինք գնալու եկեղեցի, Ալբերտ Մկրտչյանի հետ պետք է աստիճաններով իջնեի, ու ինքն ինձ անընդհատ ասում էր. “Էդ տղան մեղք է, մեռավ, արի շուտ իջնենք”:): Իմ երազանքն էր հարսանեկան արարողությունը սկսել թատրոնից: Միշտ խուսափել եմ շենքերից նայող հարեւաններից, “տմբլը տաշի”-ից: Թատրոնի առաջին հարկում ջութակահար Վարոն էր նվագում Մադաթ Ռոմանիչի հետ: Շատ գեղեցիկ էր, որովհետեւ միշտ երազում էի Շառլ Ազնավուրի «She» երգի ներքո իջնել… Նվագեցին, ես էլ Ալբերտ Մկրտչյանի ուղեկցությամբ իջա, ներքեւում ծափահարություններով ինձ դիմավորեցին բոլոր ընկերներս, բարեկամներս ու նա: Միակ տեղն է եղել, որ արցունքներս ինձ խեղդում էին, հուզվել էի, հետո մտածեցի դիմահարդարմանս մասին ու ինձ հավաքեցի: Այդ պահին իմ երազանքը կատարվեց:): Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում եմ ամուսնացել, իմ ներքին ձայնն էր այդպես ուզում: Qnarik Zaqaryan & Karen Arustamyan Հարսանեկան վալսից  մինչեւ “Ուզունդարա” Կեսգիշերն անց էր, որ դուրս եկանք ռեստորանից: Վերջում երաժիշտներին ես եմ խնդրել` էլ չնվագեն: Բոլորը պարում, պարում էին, իմ պարն էլ շատ գեղեցիկ ստացվեց` “Ուզունդարա” հարսի պարը: “Mim studio”-ն գեղեցիկ անակնկալ մատուցեց. բեմականացում: Չեմ մոռանա այդ օրը: Շատ հաճախ մարդիկ ասում են` ավելի լավ է այդ գումարով զույգերը ուղեւորության գնան: Ես դեռ շատ կմեկնեմ հանգստանալու, բայց այդպիսի տոն, քո տոնը երբեք այլեւս չի լինի: Արքայադստեր դերում բոլորն էլ ցանկանում են լինել: Զույգ ծաղիկների կենացը:) Ալբերտ Մկրտչյանը թատրոնների կենացը խմեց... երբ լուրերը տարածվեցին, բոլորը ասում էին` Ալբերտ Մկրտչյանն իր աղջկան ամուսնացրել է: Իմ կենսագրության մեջ ամենավառ իրադարձությունն է, որ Կարենին ձեռքս նա հանձնեց: Հայրս չնեղվեց, հավատացնում եմ: Qnarik Zaqaryan Քնարիկը ամուսնու նվերը մատից չի հանում Շատ գեղեցիկ նվերներ ստացա իմ մտերիմ ու սիրելի մարդկանցից: Ամուսնական մատանին միասին ենք ընտրել. կեսը սպիտակ, կեսը ոսկեգույն է, որ մյուս զարդերի հետ կարողանամ հանգիստ կրել, մատիցս չեմ հանում:): Երբ  գտանք իրար... 4 տարի առաջ հանդիպեցի նրան: Իմ խաղընկերը Կարենի մանկության ընկերն է ու մեզ ծանոթացնողը: Երբ տեսա ամուսնուս, միանգամից վեր թռա տեղիցս, մոտեցա, ասացի` ինչով կարող եմ օգտակար լինել: Այնքան տպավորված էի, որ գնացի տուն ու մայրիկիս, ընկերուհիներիս` Գոհարին, Նարինեին պատմեցի` տեսել եմ այն տղամարդուն, որ իմ տեսակն է: Ճակատագիր էր: Երկու օր շարունակ եկավ “Հացթուխի կինը” բեմականացումը նայելու, հետո խոստովանեց, որ այդ ներկայացման մեջ համոզիչ եմ թվացել իրեն ու շատ եմ դուրն եկել: Շատ է սիրում թատրոնը: Մոսկվայում էր այդ ժամանակ բնակվում, հետո շփում չեղավ: Հայկի հետ կատակում էի` նամակ չես ուղարկում ընկերոջդ: Առաջին անգամ էր մեկն ինձ այդպես դուր եկել, ու չէի թաքցնում: Qnarik Zaqaryan Անցավ երկու տարի Մի օր մեր ընդհանուր ընկերն ասաց, որ ներկայացումից հետո անակնկալ ունի ինձ համար, իջա, տեսնեմ Կարենը կանգնած է:): Շփոթվեցի, չգիտեի` ինչ եմ ուզում, մոտ մեկ շաբաթ ինքն ինձ անընդհատ զանգահարում էր, չէի վերցնում բջջայինը, վերջին օրը, երբ արդեն օդանավակայան էր գնում, զանգեցի, սառը ալո-ի արժանացա, ներողություն խնդրեցի ու միանգամից խոստովանեցի, որ առաջին հանդիպումից տպավորված եմ, ուղղակի այդպես ստացվեց… Հեռախոսահամարներով փոխանակվեցինք, բայց զանգերը հաճախ չէին լինում: Խելառի պես ջերմ Քնարիկը Ինքը զուսպ է, ես ավելի ջերմ, ու իր վրա խելառի տպավորություն էի թողել իմ ջերմությամբ: Ամեն զրույցից հետո որոշում էի, որ էլ երբեք չեմ զանգահարի, կարծում էի` անտարբեր է: Ամառային արձակուրդներին գնացի Մոսկվա հանգստանալու, Կարենի ծննդյան օրվա հետ համընկավ, ամբողջ օրը միասին անցկացրինք: Ուզում էի ամեն ինչ անել, որ իր համար ուրախ անցնի: Հետո նա խոստովանեց, որ իր ամենալավ տարեդարձն էր: Հանդիպեցինք, հանդիպեցինք ու սիրահարված բաժանվեցինք: Ինքն իր սերը քայլերով էր ապացուցում, տղամարդիկ շտապում են աղջկա ձեռքը բռնել, դա իր դեպքում չկար, մտածում էի` գուցե իր համար անհետաքրքիր եմ, բայց դրա համար հետո իրեն էլ ավելի շատ սիրեցի: Եկա Երեւան, ջերմ, տաք sms-ներ... Qnarik Zaqaryan & Karen Arustamyan Կարենի յարիկոն:) Յարիկո բառն է հորինել, շատ լավ է ասում:  Ցավդ տանեմ, սիրտս... Ես նման բառերը ընկերներիս, մայրիկիս, եղբորս էլ եմ ասում, ինքը միայն ինձ է նման քնքուշ բառերով դիմում, անսահման թանկ երեւույթ եմ համարում: Հարս ու սկեսուր Սկզբից սկեսուրս շատ է անհանգստացել, որ ես դերասանուհի եմ, ինձ միշտ դա տխրեցրել է: Հիմա Մայամիում են ապրում: Շատ եմ սիրում իր ծնողներին, մտերմացել ենք, հարազատ ենք դարձել: Նրան մամա եմ ասում նշանադրությունից հետո:): Բայց շինծու չի, ջերմությամբ եմ ասում: Երեխաները հինգն են լինելու :) Ես ամենաքիչը երեք երեխա եմ ցանկանում ունենալ, Կարենն էլ վիճում է` հինգ երեխու համար:): Անուններն էլ ենք արդեն որոշել… Qnarik Zaqaryan & Karen Arustamyan Մեղրամիս էլ կլինի:) Հարսանիքից երկու օր հետո աշխատանքի եմ եկել. հիմա բուռն շրջան է թատրոնում, պրեմիերայի ենք պատրաստվում, “Օսկար” կոմեդիան ենք բեմադրում, գլխավոր` մի թիթիզ աղջկա դերում եմ, որ անդադար ուզում է ամուսնանալ:): Oգոստոսին կգնանք մեղրամիս:): Իտալիան եմ երազում տեսնել: Քնարիկի ու Կարենի սերը Ամեն մարդ իր իսկական կեսն ունի: Զգում էի`  երբ Կարենն ինձ ճանաչի, անսահման սիրելու է: Շնորհակալ եմ Աստծոն, որ այդպես էլ եղավ: Ուղղակի պետք է հանդիպել այդ կեսին, ում հետ ուզում ես ամեն առավոտ արթնանալ, պատրաստ ես իր համար ամեն ինչ անել: Խաղաղ, ներդաշնակ, հանգիստ, տաք, ջերմ, բազմերանգ Է մեր սերը: Անպայման համբույրով ենք միմյանց հրաժեշտ տալիս ու հանդիպում:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Քնարիկ  Զաքարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW