×


Ֆրեդի Մերկուրի

Ֆրեդի Մերկուրի

Այսօր լրանում է ռոք-լեգենդի 65-ամյակը Բոլոր ժամանակների ամենահայտնի եւ տաղանդավոր երաժիշտներից մեկը` Ֆրեդի Մերկուրին, այսօր` սեպտեմբերի 5-ին, կդառնար 65 տարեկան: Նա մահացել է ՁԻԱՀ-ից 1991 թվականի նոյեմբերի 24-ին Քենգսինգթոնում գտնվող իր տանը: 45-ամյա ռոք-լեգենդը մահից 24 ժամ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` բացահայտելով իր հիվանդությունը: Freddie Mercury Այսօր փոխել է իր լոգոն նաեւ Google-ը` դնելով Ֆրեդիի նկարներով պատրաստված երաժշտական տեսանյութ, որը կարող եք դիտել նաեւ BRAVO.am-ում: Երաժշտի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում իր երկրպագուներն աշխարհի բոլոր անկյուններից, համացանցը եւս ողողված է Մերկուրիին նվիրված տեսանյութերով: Ֆրեդի Մերկուրին ազգությամբ իրանցի Ֆարոխ Բուլսարան է: Նա ծնվել է 1945 թվականին Զանզիբարում, մեծացել է Հնդկաստանում, իսկ 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա: Երաժշտն անուն-ազգանունը փոխել է 1970 թվականին, երբ կիթառահար Բրայան Մեյի եւ հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի հետ հիմնել են “Queen” ռոք-բենդը: Freddie Mercury “Նա բեմից սիրով է զբաղվում հանդիսատեսի հետ”, այսպես են ներկայացրել երաժշտին, ով բեմից դուրս ամաչկոտ ու փակ անձնավորություն է եղել: “Երբ ելույթ եմ ունենում, էքստրավերտ եմ, բայց ներքուստ ես այլ մարդ եմ’’,-ասել է Մերկուրին: “Իմ անձնական կյանքի գաղտնիությունը շատ եմ կարեւորել: Ես հայտնի եմ նաեւ նրանով, որ շատ քիչ եմ հարցազրույցներ ունեցել’’,-նշել է Ֆրեդին մահվանից առաջ արված հայտարարության ընթացքում: “Queen” խմբի վոկալիստը  հանդես է եկել նաեւ անհատական կարիերայով` թողարկելով երկու ձայնասկավառակ եւ մի քանի սինգլ: “Ես ռոմանտիկ եմ, բայց մշտապես պատ եմ կառուցել իմ շուրջը: Այնպես որ, մարդկանց համար դժվար է ներս մտնել ու հասկանալ իմ իրական եսը’’, այս խոսքերը եւս պատկանում են ռոք-լեգենդին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW