Սուվարին երկինք է նկարում:)
Սարյանի պուրակում զբոսնելիս տեսած կլինեք բազմաթիվ նկարներ, որոնք բացօթյա ցուցահանդես են հիշեցնում, բայց վաճառվելու նպատակով են Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքը զարդարում::)
Այստեղ նաեւ բացօթյա անհատական ցուցահանդեսներ էլ լինում: Սեպտեմբերի 22-ին Սարյանի այգի նոր գույներ էր բերել երիտասարդ նկարիչ Ռուբեն Սուվարին: :) Նա երկու գույն է օգտագործում` սեւ ու սպիտակ: Սեւ գրչով արված գրաֆիկական պատկերներում հոգեւոր թեման է գերիշխում. եկեղեցիներ, վանքեր, խաչեր, մարդ էակ… ու վերլուծական նկարչություն:
Սարյանի այգում ցուցադրվում են Ռուբեն Սուվարու` “Աստծուն որոնելիս” խորագիրը կրող նկարների շարքը: 20-ից ավելի մանրանկարներն ամբողջությամբ գրչով են նկարված:
Ռուբեն Սուվարին պատմեց, որ աշխատանքները ստեղծվել են մոտ 6 ամսվա ընթացքում, հունիսին բացօթյա ցուցադրվել են Վանաձորում, հիմա Երեւանում. “Գրաֆիկական աշխատանքներս հասավ այն մակարդակին, որ սկսեցի մանրանկարչության մոտիվներով նկարել: Ինքնաբերաբար էլ ծնվեց խորագիրը` “Աստծուն որոնելիս”, որն անմիջական կապ ունի նկարների հետ. հեթանոսական ժամանակաշրջանից մինչեւ քրիստոնեական մեր օրերի վերլուծությունն է իմ ընկալմամբ: Մարդու, եկեղեցու, Աստծու զուգահեռներն եմ տանում: Մարդն առաջինն իր մեջ պետք է փնտրի Աստծուն, հետո դիմացինի մեջ, նոր` երկնքում”:
Սուվարու մանրանկարների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը դրսեւորվում է նաեւ դրանք գնելով.:) “Կան հոգեհարազատ նկարներ, որոնք չեմ վաճառում, բայց ճիշտ եմ համարում վաճառելը: Սարյանի այգում էլ բազմաթիվ նկարիչներ վաճառելու նպատակով են նկարում: Միայն հիմարներն են սնվում հպարտությամբ, հետո էլ մեռնում սովից”, - կեսկատակ-կեսլուրջ ասում է Սուվարյան ազգանունը Սուվարի կեղծանուն դարձրած նկարիչը:
Ռուբեն Սուվարին ծնվել է 1982 թվին Ղազախստանում: Մեկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Գեղանկարչությամբ վաղուց է զբաղվում, իսկ գրչով նկարել առաջին անգամ լրջորեն սկսել է 23 տարեկանում:
Ցուցահանդեսին զուգահեռ մեկնարկեց նաեւ համահայկական տպագրության փառատոնը. “Նպատակահարմար էր նույն վայրում կազմակերպել ցուցահանդեսն ու հայկական գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, թեեւ երկուսն այնքան էլ կապ չունեն իրար հետ, զուգահեռ են անցկացվում”, - ասաց PR պատասխանատու Աննա Աֆյանը:
Նրա հավաստմամբ, հատուկ են ընտրել բացօթյա պուրակը. “Քանի որ թեման հոգեւոր-քրիստոնեական է, ցանկանում ենք ոչ միայն հրավիրված այցելուներին ներկայացնել նկարները, այլ նաեւ պատահական անցորդներին, զբոսնող երեւանցիներին ու զբոսաշրջիկներին: Եթե մոտենանք եւ ուշադիր նայենք, կարող ենք տեսնել մեզ կամ մեզ շատ նման մարդկանց”, - նշեց Աննան:
Ռուբեն Սուվարու գրչային մանրանկարները այգում կցուցադրվեն նաեւ սեպտեմբերի 23-ին ու 24-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: