Անցորդները վերափոխվեցին մոդելների
Մայիսի 13-ին Հյուսիսային պողոտայի հրապարակում հավաքվածների աչքի առջեւ բեմ կառուցվեց, կարմիր գորգ գցվեց, դիմահարդարման սեղան, ֆոտոխցիկներ եւ լույսեր տեղադրվեցին: Այս ամենը անցորդների համար էր, ովքեր պրոֆեսիոնալ մոդելների փոխարեն, անկախ կառուցվածքից եւ արտաքին տվյալներից, հայտնվեցին կարմիր գորգի վրա եւ նորաձեւության տների հավաքածուների փոխարեն ցուցադրեցին իրենց հագուստը:
Ծաղիկները, գույնզգույն փուչիկները, դրոշակներն էլ ավելի էին բարձրացնում հավաքվածների տրամադրությունը: Միջոցառման մտահղացումը հայաստանյան “Cosmopolitan”-ի գեղեցկության բաժնի խմբագիր Վանանե Արարքցյանինն էր, նպատակը` երիտասարդ աղջիկներին եւ կանանց ներգրավել նորաձեւության մեջ, ազատել բարդույթներից ու հնարավորություն տալ բեմից ցուցադրել իրենց անհատական ոճը:
Երաժշտությունն ապահովում էին DJ Albert Rain-նն ու DJ Dale-ը, Գայանեն եւ Վերոնիկան էլ` անցորդների շպարը:): Նախ` բեմում հայտնվեց հայաստանյան “Cosmopolitan”-ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը, այնուհետեւ իրենց մոդելներ զգացին ամսագրի աշխատակիցները, իսկ հետո հավաքված աղջիկները մի քանի րոպեյով վերածվեցին մոդելների: Ի դեպ, պրոֆեսիոնալ արված լուսանկարների քվեարկության արդյունքում ամենաշատ քվե ստացածները մրցանակների են արժանանալու:
Հրաչուհի Ութմազյանը խրախուսում էր աղջիկներին բեմ բարձրանալ: Հայաստանյան “Cosmo”-ի գլխավոր խմբագրի խոսքերով, “յուրաքանչյուր աղջկա մեջ էլ կոկետություն կա, ու նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: