Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Մկրտչյանը 40-ամյակը նշել է Եվրոպայում:
Կնոջ՝ դերասանուհի Լիդիա Գրիգորյանի ու ավագ որդու հետ նա եղել է Իսպանիայում եւ Իտալիայում, որտեղից լուսանկարներ է հրապարակել: Դերասանները ներկա են եղել նաեւ «Ինտեր»-ի ու «Միլան»-ի միջեւ կայացած միլանյան դերբիին:
View this post on Instagram
Դերասանին յուրահատուկ խոսքերով շնորհավորել էր նաեւ Դրամատիկական թատրոնը. «Դու այն դերասաններից ես, որոնց ներկայությունը բեմում ստեղծում է յուրահատուկ լարում ու ուժ՝ խոսքդ, շարժումներդ, լռությունդ անգամ դառնում են դերասանական մեծ վարպետության լեզու։
Գագիկ Մկրտչյանը ոչ միայն տաղանդավոր արվեստագետ է, այլ նաեւ բեմի հանդեպ անկեղծ սիրով ու պատասխանատվությամբ լի անհատականություն։ Նրա խաղը միշտ խորը, մտածված եւ ճշգրիտ է՝ այն տեսակը, որն աղմուկ չի հանում, բայց անպայման հուզում է ու երկար հիշվում։ Թող այս ծննդյան օրը բերի նոր դերեր, նոր որոնումներ եւ նոր բեմական հաղթանակներ»:


×
150







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: