Թերթը շարունակում է վիրավորել մոդելին
Նոյեմբերի 12-ին Bravo.am-ն անդրադարձել է “Իրավունք” թերթում տպագրված՝ “Կրկնօրինակումներ ու արվամոլային կերպարներ” նյութին, որում հեղինակը հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, “Ես”ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարին եւ դիզայներ Արեւիկ Սիմոնյանին մեղադրել էր “Ռուսական սիլուետ” մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլի ժամանակ դրսեւորաված կողմանակալության համար:
Երեկ BRAVO.am-ը ստացել է “Իրավունք” թերթի պատասխանը վերոհիշյալ նյութի կապակցությամբ: Հարգելով խոսքի ազատության եւ արտահայտվելու իրավունքի սկզբունքը՝ ներկայացնում ենք սույն գրությունն ամբողջությամբ, իսկ եզրակացությունների եւ մեկնաբանությունների հնարավորությունը վերապահում ենք մեր ընթերցողներին: ԲԱՐԻ ԱԶԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ ԱՆԻ ՔՈՉԱՐԻՆ 13.11.11-ին "BRAVO.am" կայքում Սիրանուշ Եղիազարյանի "Ո՞վ է խաղում աղջիկների անվան հետ" հոդվածի ներքո "Ես" ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, փորձելով զրպարտել քսան տարուց ավելի տպագրվող թերթին, նշում է, որ "Իրավունք" թերթը ապատեղեկատվություն է տպագրել "Ռուսական սիլուետ" մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլի մասին: Սակայն "Իրավունք" թերթն էլ պատասխանի իրավունքով ներկայացնում է, որ արդեն հայտնի է բուն էությունը, եւ իրավունք ունենք մեր աչքով տեսածի մասին կարծիք արտահայտել, անկախ Անի Քոչարի կարծիքից: Եվ չենք կարող մեր աչքի տեսածը փոխարինել Անի Քոչարի քմահաճույքներով ու ցանկություններով: Ինչպես ասում են, ավելի լավ է աչքի տեսածին հավատալ, քան հազար անգամ լսածին: Ինչպես նշում է խմբագիրը, թե "Իրավունք"-ը հրաժարվել է հերքում տպագրելուց, բայց տեղեկացնենք, որ վերջինիս կողմից հերքման օրենքով սահմանված ձևով պահանջ չենք ստացել, այլ ընդամենը նյութի տպագրությունից հետո երկու ամիս անց խմբագրությունը ստացել է վրդովված ու բորբոքված հեռախոսազանգ Անի Քոչարի կողմից, որի ընթացքում նա մասնավորապես նշում էր, որ այդ թյուր կարծիքը մեզ մոտ ստեղծվել է կազմակերպիչների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: