×


“Հայսուպերսթար”

“Հայսուպերսթար”

“Ամերիկան տեսանք, երգեցինք, եկանք” :) “Հայսուպերսթարցիներ” Սուրեն Առուստամյանը, Րաֆֆի Օհանյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Պետրոսյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուսաննա Պետրոսյանն ու Նարե Գեւորգյանը նշում են` այս ամառ շատ հետաքրքիր ճամփա են անցել:): “Շանթ” հեռուստաընկերությունն ու ԱՄՆ-ում գործող ARTN-SHANT-ը “Հայսուպերսթարին” համերգով Լոս-Անջելես էին հրավիրել: Նախագծի մասնակիցները օտարությունը 12 oր վայելեցին, հունիսի 27-ին Pasadena Civic դահլիճում համերգային ծրագրով հանդես եկան, իրենց կինոյի հերոս զգացին ու վերջին հինգ օրում ամեն մեկն իր արկածն ունեցավ:): HaySuperstar Սուրենը` հա Թաիթի, “Կիթառ կենտրոն”, Թաիթի:) Սուրեն Առուստամյանը Միացյալ Նահանգներում ինչքան կիթառ կա, բերելու է Հայաստան:): Այս անգամ եւս մեկ կիթառով է հայրենիք վերադարձել. կրկին նվիրել է Ավետիս Ազարյանը, ով նախագծին հետեւելով` Սուրենին շատ էր հավանել, իր երիտասարդությունն էր հիշել եւ կիթառ էր նվեր ուղարկել: “Ամերիկայում մարդկային մոտեցման մեջ սառնություն էի զգում, բայց ընտիր հայեր էլ կային` Ավետիսը կնոջ հետ: Հարազատի պես էր վերաբերվում, ոնց որ հոպարս լինի: Էլի թույն, գժանոց կիթառ է նվիրել: Ինչ գնացել էի, հա ասում էի` “Guitar center”, հա` “Կիթառի կենտրոն”… Այնպիսի տեղ է, որ կարող ես գնալ, մի օր մնալ, նվագել ինչքան ուզում ես… “Ամենացենտր” կիթառը վերցրի ու մի քանի բլյուզային գործ նվագեցի: Մեկն էլ մոտեցավ, առաջարկեց իրենց խմբում նվագել, ասացի` ես գնում եմ: Համ էլ ես ավելի շատ Անգլիայում եմ ուզում ստեղծագործել:)”,- Bravo.am-ին պատմեց Սուրեն Առուստամյանը: Suren Arustamyan Բլյուզմենը 12 օրում Լոս-Անջելեսի փողոցներում հասցրեց ռաբիս գրությամբ համարանիշներով ու նույն ոգով երաժշտությամբ ավտոմեքենա վարող շատ հայերի հանդիպել:): Երեկոյան 11-ից հետո Հայկ Պետրոսյանի հետ որոշել են Ամերիկայի փողոցներով շրջել ու հասկացել, որ անիմաստ է. “Այդ ժամին ձեւի համար անգամ մի շան չես հանդիպի: Բոլոր վայրերը փակ են, մարդիկ էլ` իրենց տներում”: Suren Arustamyan, Meline Apoyan and Raffi Ohanyan Իվետան ու իր “հերոս” կոշիկը :) Իվետա Մուկուչյանը ԱՄՆ-ից 23 կգ ավել ճամպրուկով է վերադարձել. “Թիթիզ շորիկ-մորիկ, ծնողներիս, քրոջս, ընկերներիս` նվերներ…:)”: Երգչուհին ասում է` կազմակերպիչներն իրենց շատ լավ են ընդունել, նայել, պահել, ու երջանկացած հետ են վերադարձել: “Մեզ ամեն տեղ տարան. Universal Studios… Համերգի ժամանակ Րաֆֆիի հետ “Stupid Love Song”-ը դուետով կատարեցինք…”: Իվետան իր ու Րաֆֆիի ելույթից մի դեպք է ուզում անպայման պատմել:). “Դահլիճը լի էր հանդիսատեսով, շատ լավ էինք մեզ գգում, երբ Րաֆֆիի հետ բեմ բարձրացա, իմ թիթիզ շորն ու կոշիկներն էի հագել… Հենց բարձրացա, կոշիկս մնաց բեմի արանքում, ու այնքան խորը մտավ, որ ես քայլեցի, կոշիկս մնաց: Այնքան ահավոր էր, զգացի դահլիճը շունչը պահել է… Բռնեցի, մյուս կոշիկս էլ հանեցի, Րաֆֆիին խնդրեցի օգնել, ինքն էլ փորձում էր էն մեկը հանել արանքից:): Հետո ARTN-ի տնօրենն ասում է` բոլորը մտածում են` շոու էր… Լավ տակից դուրս եկա:)”: Ivetta Mukuchyan Երգչուհին Միացյալ Նահանգներում մեկ էլ 9 տարի առաջ էր եղել, բայց այս անգամ Ամերիկան ուրիշ աչքերով տեսավ. “Շատ լավ էր` Հայաստանից, Եվրոպայից տարբեր, բայց այնտեղ չէի ապրի: Կարելի է գնալ, աշխատել, համերգներ տալ ու վերադառնալ: Ես սովոր եմ աշխուժության, ակտիվության, իսկ այնտեղ բոլորն իրենց տների մեջ են, փողոցները` սիրուն, բայց մարդ չես տեսնի”: Raffi Ohanyan and Ivetta Mukuchyan Իվետան ամերիկահայերին շատ է սիրել:). “Այնքան ջերմ ընդունեցին, ոնց որ իրանց մարդը լինեինք: Բայց այնքան քիչ ժամանակ ունեինք, որ չհասցրինք բոլորի հրավերքն ընդունել: Սուրենին կիթառ նվիրող պարոն Ավետիսը մեզ օդանավակայանից վերցրեց, շատ լավ նայեց, հրավիրեց իրենց տուն, լավ տեղեր տարավ: Էրեխեքի հետ էլ երեկոյան այնքան լավ էր անցնում”: Նա հաջորդ շաբաթ երկու ամսով մեկնում է Գերմանիա, սեպտեմբերին կվերադառնա, որ The Beautified Project-ի Անդրե Սիմոնյանի հետ “Stupid Love Song”-ի երեւանյան պրեմիերան անեն: Միացյալ Նահանգներում երգը շատ լավ է ընդունվել. պրեմիերան ARTN-SHANT հեռուստատեսությամբ են արել: ARTN-ը արդեն պարբերաբար ցուցադրում է այդ սինգլի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի տեսանյութից պատրաստած տեսահոլովակը: Ահաբեկիչ Րաֆֆին Լաս-Վեգասում տարվել է:) Րաֆֆի Օհանյանն ասում է` օդանավակայանում մյուս  “հայսուպերսթարցիներին” “քաշել է”:). “Երկար պահեցին, ահաբեկչի տեղ էին դրել… Դե ես սիրիական անձնագիր ունեմ: Մտածում էինք` Ամերիկան կինոներում է սիրուն, բայց որ տեսանք տները, փողոցները, լրիվ նույնն էր,  մեզ կինոյի մեջ էինք զգում…:)”: Raffi Ohanyan Երգիչը նշում է` համերգին ջիգյարով հանդիսատես էր եկել. “Նույն հայերն են, մտածում ես` Ամերիկան փոխած կլինի, բայց հայը դժվար է փոխվում: Հայը հայ է ամեն տեղ… Երկրպագուհիներ էլ կային:)…”: Հենց Րաֆֆին է փակել համերգը` “Որոգայթ” սերիալի երգը հնչեցնելով: Raffi Ohanyan, Hayk Petrosyan, Iveta Mukuchyan and Suren Arustamyan Րաֆֆին էլ նվերներով, ամեն ինչով վերադարձել է Հայաստան, անգամ ուրիշի համար են խնդրել իր բերի, համաձայնել է:): Նա հասցրել է Լաս-Վեգաս գնալ ու հինգ հարյուր դոլար տարվել. “Եթե գնում ես, հարուր դոլար շահելու մասին չպետք է մտածես, հաղթելուց էլ մի միլիոն դոլար պետք է հաղթես, թե չէ պետք է տարվել:)”: Հետո երգիչը պարոն Ավետիսի տանը լավ հարբել է, նաեւ ամուսնանալու եւ ԱՄՆ-ում մնալու առաջարկ է ստացել, բայց. “Երեւանը լավ է: Ամերիկայում չէի ապրի, աշխատանքային առումով լավ է, բայց երկրի մեջ հոգի չկա, չոր է, ամեն ինչ գծած, ես խառը վիճակ եմ սիրում…”: Հայկը ԱՄՆ-ի հետ կապված stend up ունի:) Հայկ Պետրոսյանը Pasadena Civic դահլիճում կայացած համերգի ժամանակ “Քամի, քամի”-ն էր կատարելու, բայց չէր զգում այդ երգը:): “Իմ գրածը երգեցի, ու շատ լավ ընդունեց հանդիսատեսը … Ամերիկայում տասնը… Առաջին անգամ էի:): Սառը կապ չունի, կարեւորը` մարդս տաք լինի, կարող ես ապրել Ալյասկայում ու քեզ տաք զգալ: Շատ հետաքրքիր երկիր էր, շատ ուրախ եմ, որ գնացի, հզոր, մեծ աշխարհ է: Շատ հետաքրքիր էր այնտեղի հայերի հետ շփվելը: Հետաքրքիր մարդիկ են` հետաքրքիր աշխարհայացքով, յուրովի, իրենց ճակատագիրով, դարդ ու ցավով, մի խոսքով` ամեն մեկը մի պատմություն ունի` ոնց է եկել Ամերիկա, ինչո՞ւ չի կարողանում հետ գալ…  Շատ բան սովորեցի այդ առումով, մարդկանց հետ շփվելուց ես սովորում…”,- ասաց Հայկ Պետրոսյանը: HaySuperstar Հայկը ցանկանում է իր Stand up շոուն մի օր էլ Միացյալ Նահանգներում խաղալ. “Կուզեմ այնտեղի թատերական դպրոցներում մի քիչ սովորել, որովհետեւ ներկայացումներում խաղում եմ, բայց դերասանական կրթություն չունեմ, իսկ իմ սիրած ոճը stend up շոուն է, որ ծնվել է Ամերիկայում: Comedy Club գնացի, շատ հետաքրքիր էր. իմ հումորից տարբեր: Սեւերը հիմնականում ռասիզմի մասին են հումոր անում, անհավասարության, սեռական կյանքի, ես դրա մասին հումորներ անում եմ, բայց ոչ բեմից, մեր հայ հասարակությունը պատրաստ չէ դա բեմից լսել: Կարծրատիպերը մտածված է պետք կոտրել”: HaySuperstar Վարդան Պետրոսյանի որդու վերադարձից բխող “տանջանքները” օդանավակայանում են սկսել:). “Ինքնաթիռը իջավ երեկոյան ժամը 9-ին, հայտարարեցին` դուրսը 33 աստիճան է, վախեցա` մամա ջան, եթե երեկոյան է այդքան, ցերեկն ինչ է կատարվելու: Քանի որ հայ ազգը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, քրիստոնեական տանջանքներ է տանում. ճռռան շոգ քրիստենեաբար հաղթահարել է պետք:):”: Ի դեպ, հուլիսի 8-ին Հայկի ծննդյան տարեդարձն էր, նորից իր շոուն ներկայացրեց. “Շատ պատասխանատու ելույթ էր. հայրս էլ էր նայում, փոքր քույրս` ոչ պակաս պատասխանատու հանդիսատես է. 14 տարեկան դարձավ, բայց լուրջ դիտողություններ է անում:)”: Իսկ Հայկը 23 տարեկան դարձավ, ծերանալուց էլ չի վախենում. “Կարեւորը հոգով ջահել մնաս”: HaySuperstar “Հայսուպերսթարը” ԱՄՆ-ում հայտնվեց, երգեց, լավ ժամանակ անցկացրեց, Pasadena Civic-ում կրունկի հետքը թողեց, Լաս-Վեգասում 500 դոլար տարվեց, հայերի հետ ջան-ջիգյար արեց, նոր կիթառով հետ եկավ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` “Հայսուպերսթարցիների” անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW