×


Շուշաննա Թովմասյանը սպասում է երրորդ երեխային

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Երրորդ հղիության մասին լուրով նա որոշել է կիսվել այսօր՝ Մայրության եւ գեղեցկության տոնին:

Նա եւ ռեժիսոր Վահե Սայանը դուստր են ունենալու:

«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը՝ անփոխարինելի։ Ու էլի մենք, բայց արդեն՝ նոր կազմով։ Շուտով կհանդիպենք, մեր աղջիկ», - գրել է Լոս Անջելեսում ընտանիքի հետ բնակություն հաստատած դերասանուհին:


Շուշաննա Թովմասյանը նաեւ շնորհավորել է ապրիլյոթյան տոնի առթիվ, մաղթել, որ գեղեցիկ ակնթարթները, գարնանային տրամադրությունն ու զարթոնքը միշտ ուղեկից լինեն կանանց եւ աղջիկներին:

BRAVO.am
Լուսանկարները՝ SEDSPHOTOGRAPHY

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW