×


“ՀԱՅՖԵՍՏ-2010”

“ՀԱՅՖԵՍՏ-2010”

Հաջորդ փառատոնի աշխատանքներն արդեն սկսված են “ՀԱՅՖԵՍՏ-2010” 8-րդ միջազգային թատերական փառատոնի մեկշաբաթյա անցուդարձն ավարտված է: Այս ընթացքում թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, մատների թատրոն: Նախատեսված էին նաեւ բացօթյա ներկայացումներ, որոնց կայացմանը խանգարեց անձրեւային եղանակը: Artur Ghukasyan “ՀԱՅՖԵՍՏ” փառատոնին այս տարի մասնակցում էին մոտ 30 թատերախմբեր 22 երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Չեխիայից, Իրանից, Վրաստանից, Հայաստանից եւ այլն: Հոկտեմբերի 8-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից ժամանած “Imitating the dog” (Ընդօրինակելով շանը) թատերախումբը “Hotel Methuselah” (Մեթուսելա հյուրանոցը) ներկայացումով փակեց փառատոնը: “Imitating the dog” բրիտանական թատերախմբի դերասաններն ասում են, որ իրենց ներկայացումները տարբերվում են դասական թատրոնից: Այս ներկայացումը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունք է: Ի դեպ, հոկտեմբերի 9-ին փառատոնից դուրս բրիտանացիները եւս մեկ անգամ կխաղան նույն ներկայացումը նույն թատրոնում: “ՀԱՅ ՖԵՍՏ-2010” Փառատոնի պաշտոնական փակման եւ պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը հերթով հիշեց բոլոր գործընկերներին, հովանավորներին, մասնակից թատրոնների ներկայացուցիչներին հանձնեց պատվոգրերը: Օտարերկրյա հյուրերից ոմանք արդեն մեկնել են Հայաստանից, որոշներն էլ դեռ այստեղ են. Չեխիայի ու Մեծ Բրիտանիայի թատերախմբերն անձամբ շնորհակալություն հայտնեցին փակման արարողության ժամանակ: Արթուր Ղուկասյանն էլ նշեց, որ չեխական թատրոնը փառատոնից  մի քանի օր շուտ է ժամանել, փառատոնն ավարտվում է, նրանք դեռ այստեղ են. “Երեւի այնքան կմնան,  մինչեւ հայկական անձնագիր ստանան”: Hay Fest Արթուր Ղուկասյանը գոհ է այս տարվա արդյունքներից: Նա նկատեց, որ հանդիսատեսն ավելի շատ հետաքրքրված է եղել հայկական ներկայացումներով. “Մի կողմից լավ է, որ մարդկանց հետաքրքրում է մեր հայկականը, ճանաչում են դերասաններին, ռեժիսորներին, բայց մյուս կողմից էլ վատ է, որ քիչ են գնում դրսից եկած թատրոններին դիտելու: Նույնը հայկական ու արտասահմանյան ֆիլմերի մասին կարելի է ասել: Հայկական ֆիլմերն այսօր դահլիճներ են լցնում”: “ՀԱՅՖԵՍՏ-2010” Հաջորդ “ՀԱՅՖԵՍՏ”-ի համար Արթուր Ղուկասյանն արդեն աշխատում է գերմանական, լեհական թատրոնների, “Ոսկե դիմակ”-ի հետ. “Մեկ տարի քրտնաջան աշխատանքի արդյունքում գուցե մյուս տարի հետաքրքիր ու  թարմ ներկայացումներ ունենանք: Օտարների հետ աշխատելն իր դժվարություններն ունի, օրինակ, բրիտանական թատրոնները միշտ ուզում են բացառիկ որակ ստանալ: Ամեն դեկոր ու մանրուք պետք է իրենց ուզածով լինի: Պրոֆեսիոնալ են բոլոր կողմերից”: “ՀԱՅՖԵՍՏ-2010” 8-րդ միջազգային թատերական փառատոնն ավարտված է, բայց ինչպես նշեց փառատոնի նախագահը, “թեթեւի մեջ” սկսել են աշխատել 9-րդի վրա: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW