×


“Մանկական Եվրատեսիլ 2011”

“Մանկական Եվրատեսիլ 2011”

Ի՞նչ է կատարվել մրցույթի ետնաբեմում Երեւանյան “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող է ճանաչվել, ինչպես արդեն գիտեք, Վրաստանը ներկայացնող  “Candy”-ն  իր “Candy Music” երգով:  Խումբը բարձրունքին է հասել առավելագույն 108 միավորով: Մրցույթի երկրորդ հորիզոնականում Նիդեռլանդներն է` 103 միավորով, իսկ երրորդում` Բելառուսը` 98 միավորով: Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան 85 միավորով զբաղեցրել է  5-րդ հորիզոնականը: Նախքան շոուի մեկնարկը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում   հյուրերին դիմավորել են հեքիաթի հերոսները: Դրսում Սիրուշոյի “Քելե-քելե”-ն է “եվրատեսիլյան” տրամադրություն ստեղծել, իսկ ներսում` մանուկների ուրախ դեմքերը, դրոշակներն ու դիջեյական սեթերը: “Մանկական Եվրատեսիլ 2011” Ժամը 22:30-ին շոուն սկսվեց: Հայաստանից Եվրոպային ողջունեցին Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը, որին հաջորդեց 13 մասնակից երկրի ելույթները: Մրցութային մասին  հաջորդեցին “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հատուկ հյուրերի` 2006-ի Շվեդիայի ներկայացուցիչ Մոլլի Սանդենի, 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի եւ “Եվրատեսիլ 2008”-ում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյի “Քելե-քելե”-ն` համեմված հայկական բերդով ու ժամանակակից պարերի մոտիվներով: Քվեարկության համար տրամադրված 15 րոպեի ավարտին հայտնի դարձավ մրցույթի հաղթողի անունը, որից հետո Վլադիմիր Արզումանյանը վրացական “Candy”-ին հանձնեց “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի մրցանակը` հայկական սարերի ու մրցույթի կարգախոսի խորհրդանիշը, որի հեղինակը դիզայներ Նուռն է: “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հյուրերին դիմավորել են հեքիաթի հերոսները “Candy”. “Բոլոր երեխաները թող հասնեն բարձրունքի” Մրցույթի ավարտին “Candy”-ն, չթաքցնելով իր արցունքները, շտապեց լրագրողների հետ հանդիպման: Հաղթողներին ծափերով ընդունելուց հետո ներկաները շնորհավորեցին խմբի մեներգչուհուն` Իռային, ում համար տոնը կրկնակի էր. դեկտեմբերի 3-ին վրացուհու ծննդյան օրն էր: “Candy”-ի ողջ կազմը “Happy Birthday” երգեց, ապա հատվածներ կատարեց “Candy Music”-ից եւ “Թբիլիսո” երգից: “Սա ամենակարեւոր օրն է մեր կյանքում, մենք ամենաերջանիկ երեխաներն ենք, որ հասել են բարձրունքի”,-ասել է խմբի անդամներից Գվանցան: Իսկ հայազգի Անան, հայերեն խոսելով, շնորհակալություն է  հայտնել Հայաստանից եւ բոլոր այն երկրներից, որոնք իրենց միավորներ են տվել: “Candy” “Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ իմ հայրենիքում: Ծնվել եւ մեծացել եմ Վրաստանում, բայց հայ եմ, երկու հայրենիք ունեմ, երկուսն էլ շատ եմ սիրում: Ուրախ եմ, որ մրցույթը հենց այստեղ կայացավ: Մեր խումբը քասթինգի արդյունքում է հավաքվել: Մինչ այդ շատ մրցույթների եմ մասնակցել”,- BRAVO.am-ին ասել է “Candy”-ի հայուհին` Անա Խանչալյանը: Խոսելով մրցույթի շնորհիվ իրենց ձեռքբերումների  ու Հայաստանի ներկայացուցչի մասին` խմբի անդամներից Անան եւ Մարիամը նշել են, որ շատերի հետ են ընկերացել, իսկ Դալիթային ու նրա խմբին հասցրել են շատ սիրել. “Նրանք մեզ շատ ուրախացրին:)”: Dalita Վրաստանի խմբին օգնել է Վրաց պատրիարքը Խմբի անդամների համար մրցույթի ողջ ընթացքում թալիսման է եղել Վրաց պատրիարքի նվիրած թեւնոցները: “Մենք հույս ունեինք, որ կհաղթենք, իսկ հիմա երջանիկ ենք, որ մեր հույսերն արդարացվել են: Բոլոր երեխաները թող մասնակցեն այս մրցույթին ու հասնեն բարձրունքին”,-ասել են աղջիկներն ու հավելել, որ Վրաստան վերադառնալուն պես առաջինը տան անդամների ու ընկերների հետ կտոնեն իրենց հաղթանակը, ապա կմտածեն հետագա քայլերի ու ձայնասկավառակի թողարկման մասին, ինչում նրանց կաջակցի Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: “Այն, ինչ կատարվեց այսօր, հրաշալի էր: Ես տպավորված եմ հայկական սարերով, որով էլ պայմանավորված էր մրցույթի կարգախոսը, բեմով, որտեղ եւս հայկական տարրեր կային: Ամեն ինչ եվրոպական որակով էր արված”,- մրցույթի ավարտին նշել է Սիթսե Բեքերը: “Մանկական Եվրատեսիլ 2011”-ին հաջորդել է “Good Bye” փարթին: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW