“Սուտասանը” եւ “Բարեկենդանը” թարգմանվել են 14 լեզվով
Այժմ ոչ միայն հայ, այլ նաեւ այլազգի երեխաները կարող են ընթերցել Հովհաննես Թումանյանի հեքիաթները:):
Այսօր կայացել է “Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’ մատենաշարի շնորհանդեսը, որն ընդգրկում է Թումանյանի “Սուտասանը” եւ “Բարեկենդանը” հեքիաթները` թարգմանված 14 լեզվով` ներառյալ հայերենը:
Մատենաշարի հետ մեկտեղ լույս են տեսել նաեւ ձայնասկավառակներ: Երեխաների համար հեքիաթներն ընթերցում են արհեստավարժ դերասաններ ու հաղորդավարներ: Ի դեպ, ձայնագրման աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
Երեխաներին առաջարկվում է զբաղվել նաեւ համակարգչային դիզայնով եւ նկարազարդել հեքիաթների հերոսներին: Ձայնասկավառակում ընդգրկված են օրորոցային երգեր, որոնցից մեկը հեղինակել է մաեստրո Մարտին Վարդազարյանը: “Կողմնակից չեմ, որ միայն մեկ մարդ գրի մատենաշարի օրորոցայինները: Ձեռագրերը պետք է տարբեր լինեն”,- նշեց մաեստրոն:
“Ուրախ հեքիաթներ քնից առաջ’’ մատենաշարի նախաձեռնող, հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը նշեց, որ գրքույկի նկարազարդման աշխատանքները եւս կատարել են տարբեր հեղինակներ:
Մատենաշարը ցուցադրվել է Մոսկվայում անցկացվող գրքերի միջազգային ցուցահանդեսին: ԱՊՀ տարածաշրջանի ամենամեծ գրախանութներից մեկը` “Բիբլիո-Գլոբուսը” գնել է 425 օրինակ, որոնք բավական արագ վաճառվում են: Գրախանութի տնօրենը հայտնել է, որ նման ձեւաչափի գիրք-ձայնասկավառակ դեռեւս չեն ունեցել:
Գիրք-ձայնասկավառակի արժեքն է 2000 դրամ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: