×


“Վերածնվիր, Ճապոնիա”

“Վերածնվիր, Ճապոնիա”

Շուշանը, Լանան, Նելլին, Սոնան, Սուսաննան, Սարգիսը ներկայացրին նոր տեսահոլովակը Հայ երգիչների եւ Շուշան Սարգսյանի բարեգործական նախագծի եւ “Վերածնվիր,  Ճապոնիա” տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն իսկ պատմել է: Shushan Sargsyan Օրերս “Մոսկվա” կինոթատրոնի սրճարանում կայացել է “Revive Japan” տեսահոլովակի շնորհանդեսն ու ձեռագործ զարդերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի հասույթը տրամադրվելու է Ճապոնիայի Սենդայ քաղաքի` երկրաշարժից տուժած արվեստի դպրոցներից մեկին: Երեկոյին ներկա են եղել “Revive Japan”  նախագծի ու երգի հեղինակ Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանը, նկարիչ-դիզայներ Արմինե Գեւորգյանը, երգիչներ Սարգիս Մանուկյանը, Լանա Խաչատրյանը, Սոնա Շահգելդյանը, Սուսաննա Պետրոսյանը, Նելլին, հաղորդավար Ժակը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանն ու մի շարք հյուրեր: Lana Khachatryan “Շատերը բացասական կարծիք հայտնեցին այս նախագծի վերաբերյալ, բայց մենք, որպես երկրաշարժ տեսած մարդիկ,  չէինք կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչ տեղի ունեցավ մարտի 11-ին` Ճապոնիայում: Ոմանք էլ ասացին, որ արդեն շատ ուշ է, բայց չեմ կարծում, թե վերքն արդեն սպիացել է”,- BRAVO.am-ին ասել է Շուշան Սարգսյանը: Մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանն էլ հավելել, որ ինչպես մշակութային յուրաքանչյուր միջոցառում, սա եւս իրենց  ուշադրության կենտրոնում է. “Չմոռանանք, որ մշակութային լինելուց զատ, “Revive Japan”-ը նաեւ մարդասիրական է, ինչն առավել գովելի է դարձնում այս նախաձեռնությունը”: “Վերածնվիր, Ճապոնիա” Երգչուհի Լանա Խաչատրյանը, ինչպես ինքն է նշել, երբեք չէր պատկերացնի, թե Հայաստանում անհատները նման նախագիծ կձեռնարկեն, ինչին ինքը մեծ սիրով է մասնակցել. “Երբ առաջին անգամ լսեցի երգը, այնքան ոգեւորված էի ամբողջը երգել, որ չգիտեին` որ մասն են ինձ տալու”: Իսկ Սարգիս Մանուկյանը կարեւորել այն փաստը, որ այս նախաձեռնության միջոցով կարողացել են կոտրել անտարբերությունը: Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում երգիչներին իր խորհուրդներով օգնել է նկարիչ-դիզայներ Արմինե Գեւորգյանը, ով շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր 15 տարվա աշխատանքը. ձեռագործ զարդերի մեծ մասը հատուկ պատրաստվել էր բարեգործական վաճառքի համար: Կազմակերպիչների փոխանցմամբ` նախագիծը շարունակական բնույթ է կրելու, իսկ Ճապոնիային կոչը շարունակվելու է անգամ քիչ թվով անհատների կողմից... Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW