×


“Օգնիր Քեզ”

“Օգնիր Քեզ”

Բարեգործական կազմակերպության առաջին հանդիպումը Ապրիլի 16-ին Խնկո Ապոր գրադարանում էին հավաքվել տարբեր հասարակական կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ պարզապես մարդիկ, ում հետաքրքրել էր “Բյուրոկրատ” գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի նախաձեռնած “Օգնիր Քեզ” բարեգործական կազմակերպությունը: “Օգնիր Քեզ” բարեգործական հասարակական կազմակերպությունը նախանշված է լուծելու անապահով ընտանիքների, սահմանամերձ գյուղերի, հիվանդ անձանց եւ նման այլ կոնկրետ խնդիրներ, աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: “Ինչ-որ մի բան մեր կյանքում այնպես չէ: Ու բոլորս էլ հասկանում ենք դա: Ու հավաքվել ենք այս գաղափարի շուրջ, որ փորձենք փոխել այդ ինչ-որ բանը”,- ասում է Սամվելը: Samvel Hovhannisyan Արդեն առանձնացվել են առաջին կարեւորության մի քանի խնդիրներ: Առաջին  հերթին “Օգնիր Քեզ”-ը մտադրվել է օգնել Գագիկ Բաբայանին՝ մի տղայի, ով երիկամի փոխպատվաստման շտապ վիրահատության կարիք ունի: Տղայի համար անհրաժեշտ է հավաքել 2,5 միլիոն դրամ: Հենց հանդիպման ընթացքում տեղի ունեցավ առաջին դրամահավաքը. Արդյունքում 141 հազար դրամ հավաքվեց: Երկրորդ ընտրված խնդիրը` Տավուշի մարզում գտնվող Բարեկամավան սահմանամերձ գյուղի բնակիչներն են, ովքեր հագուստի կարիք ունեն: Հենց նրանց համար որոշվեց մեկ շաբաթվա ընթացքում հավաքել այն հագուստները, “որոնք արդեն անձնական օգտագործման համար պիտանի չեն, սակայն ափսոսում ենք դեն նետել”: Հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը` Լուսինե Կասարջյանը, գյուղի բնակիչներին 10 արկղ հագուստ եւ հեռուստացույց նվիրաբերեց :): Հանդիպման ընթացքում ներկաները կոնկրետ առաջարկներ ներկայացրին: “Նույնիսկ 1000 դրամը կարող է օգտակար լինել: Եթե 1000 մարդ հազարական դրամ հավաքի, արդեն 1 միլիոն է ստացվում”,- հավելեց ներկայացուցիչներից մեկը: “Օգնիր Քեզ” “Գործը միայն դրամի մեջ չէ, ցանկացած մարդ կարող է օգնել: Օրինակ` իր ավտոմեքենայով տեղափոխել հագուստը, անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերել, տեղեկություններ տրամադրել տարբեր անձանց խնդիրների մասին, դրամահավաքի համար արկղներ տեղադրել աշխատավայրերում, դպրոցներում եւ այլն”,- ավելացնում է Սամվելը: Bravo.am-ի սիրելի ընթերցողներ, դուք եւս կարող եք աջակցել “Օգնիր Քեզ” բարեգործական կազմակերպությանը: Ձեր կողմից այլեւս չօգտագործվող հագուստը կարող եք բերել “Բյուրոկրատ” գրախանութ, կամ տեղադրել այդ մասին տեղեկությունը կազմակերպության ֆեսյբուքյան էջում` http://www.facebook.com/event.php?eid=147704528628370, եւ կամավորները իրենք կվերցնեն հագուստը: Գործում է նաեւ հաշվեհամար HSBC բանկում ` 004101010004 “Օգնիր Քեզ” ՀԿ: Շուտով կգործի նաեւ “Օգնիր Քեզ”-ի պաշտոնական կայքը, որտեղ ցանկացած մարդ կարող է տեղեկանալ, ինչով կարող է օգտակար լինել: Տեքստը` Լենա Գեւորհյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Օգնիր Քեզ” կազմակերպության եւ Bravo.am-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW