×


Լուսանկարը՝ ԱՐԻ խոխա

Ընթերցանություն Ախնաբաթի անտառում, «Ճանապարհորդություն տիեզերքով», «Սուպերմեն» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք հուլիսի 25-ից 31-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ԱՐՇԱՎՆԵՐ

Արշավ դեպի Աղավնավանք

Արի խոխան 6-14 տարեկան երեխաների հետ Տավուշից կքայլի դեպի Գեղարքունիքի մարզ։ Արշավը կմեկնարկի Աղավնավանքից, որտեղից մասնակիցներն ուղեւորվելու են դեպի Ախնաբաթի անտառում գտնվող 300-400 տարեկան կենու պուրակ: Այնտեղ դադար կունենան, որի ընթացքում կկարդան եւ կքննարկեն «Անձնվեր ծառը» պատմվածքը։ Արշավի ընթացքում նրանք կայցելեն նաեւ միջնադարյան գողտրիկ Աղավնավանքը:

Հուլիսի 26-ին,  ժամը 08:30-ին

Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37494 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

«Երեւան» երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բեռլինյան համերգին ընդառաջ կներկայանա երեւանյան հանդիսատեսին: Մենակատարը շեփորահար Սերգեյ Նակարյակովն է:


Հուլիսի 29-ին, ժամը 19:30-ին

«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մաշտոցի պող., 46 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-5000 դր.
Գնել տոմս՝ այս հղումով

ՊԱՐ

«Մենք ենք, մեր պարերը» 

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր:

Հուլիսի 25-ին, ժամը 18:00-21։00

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոն
Հասցե՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ (Կասկադ):
Մուտքն ազատ է:

Լուսանկարը՝ «Կարին»


«Ճանապարհորդություն տիեզերքով»

«Արդի» ակադեմիայի ինտերակտիվ դասընթացի շրջանակում 10-ից 14 տարեկան պատանիները միասին կբացահայտեն տիեզերքի կախարդական կառուցվածքը։

Հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին

«Արդի» կրթության ակադեմիա
Տարիք՝ 10-14
Հասցե՝ Woods կենտրոն/Արդի ակադեմիա, Ջրվեժի արգելոցի հարեւանությամբ
Տոմսերի արժեքը՝ 5000 դր.
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Ձախորդ Փանոսը»  

Հուլիսի 25-ին, ժամը 12:00-ին

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն 
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կարմիր գլխարկի եւ գորշ գայլի նոր արկածները»  

Հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Փիթեր Փեն» 

Հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 2+
Հասցե՝ Հալաբյան փող., 22/5 շենք
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


«Գայլը եւ յոթ այծիկները» 

Հուլիսի 27-ին, ժամը 13:00-ին

Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Երեւանյան տրամվայ» 

Հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով


ԿԻՆՈ

«Սուպերմեն»

Քլարկ Քենտը ծնվել է Կրիպտոն մոլորակում, բայց մեծացել է Երկրի վրա՝ հասարակ ընտանիքում։ Նա փորձում է գտնել հավասարակշռություն իր մարդկային կյանքի եւ նրան ուժ տվող կրիպտոնյան ժառանգության միջեւ։ Հենց այդ ուժն է նրան դարձնում Սուպերմեն՝ պայքարող բարության եւ արդարության համար։

Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW