×


“Cosmopolitan Հայաստան”

“Cosmopolitan Հայաստան”

Ամսագրի մարտյան համարը թողարկվել է “Cosmopolitan”-ը եկել է նաեւ հայուհիների հետ ընկերանալու:): “Աղջկական” ամսագրի հայկական տարբերակի առաջին` մարտյան համարը այսօրվանից վաճառքում է: “Cosmopolitan Հայաստան”-ի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը “Cosmopolitan Հայաստան”-ի առաջին շապիկին Քիմ Քարդաշյանն է` իր հայկական աչքերով ու հայ ընթերցողների հարցերին պատասխաններով: Ամսագրի մարտյան համարի էջերում “Նրա կինը գողացավ իմ սերը” վերնագրով պատմությունը կգտնես, “Օրգազմ միասին”, “Ամենից սեքսուալ շուրթերը կարող են լինել նաեւ քոնը” թեմաները, շոփինգ, գեղեցկություն, առողջություն, աստղագուշակ, կինո, “Նրա մոլորակում” էլ կիմանաս` ինչպես կոդավորես սիրելիիդ:): “Cosmopolitan”-ը եկել է նաեւ հայուհիների հետ ընկերանալու:) Ամսագրի գլխավոր խմբագիր, ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը “Cosmopolitan”-ի համար Հայաստանում լավ ընդունելություն է ակնկալում. “Cosmo-ն եկել է նաեւ հայ կանանց ու աղջիկների հարցերին պատասխանելու: Իր մեջ ներառում է այն բոլոր խորագրերը, որոնք կարող են հետաքրքրել կնոջը` սկսած արտաքին գեղեցկությունից, նորաձեւությունից մինչեւ կին-տղամարդ հարաբերություններ, ներքին գեղեցկություն, առողջություն”: Ամսագրի օնլայն տարբերակի խմբագիր Շուշան Հարությունյանը եւ կոմերցիոն տնօրեն Անուշ Օհանյանը Հրաչուհի Ութմազյանը նշեց` բոլոր “Cosmopolitan”-ների համար սահմանված խորագրերի կողքին հայկական տարբերակում ավելացել է եւս մեկը. “Չէինք կարող չավելացնել “CosmoՅան”-ը: Ներկայացնում ենք այլ երկրներում հաջողությունների հասած հայ աղջիկների պատմությունները եւ հակառակը` արտասահմանից իրենց երկիր վերադարձած եւ այստեղ կարիերայով զբաղվող հայուհիներին”: “Cosmopolitan Հայաստան”-ի հրատարակիչ Գագիկ Եղիազարյան. “Ռուսական “Cosmo”-ն այսօրվանից Հայաստան չի ներմուծվի ” “Cosmopolitan Հայաստանը” բրենդի 63-րդ տարբերակն է: “Մենք աշխատում ենք Անիի համար, ով այսօր 22 կամ 23 տարեկան աղջնակ է` լի սպասումներով, բավական ամբիցիոզ մեկը, ով ավարտել է ուսումը, կրթության նոր հորիզոններին է նայում, ունի ընկեր, երջանիկ է, սիրում է կյանքը, ապրում Հայաստանում, իր ապագան կապում այս երկրի հետ:  “Cosmopolitan”-ը եկել է Անիի ընկերուհին դառնալու”,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամսագրի հրատարակիչ Գագիկ Եղիազարյանը եւ հայտնեց, որ “Մեդիա Փարթներս”-ը նպատակ ունի “Hearst Magazines International”-ի այլ ամսագրեր եւս Հայաստան ներմուծել: Լույս տեսավ “Cosmopolitan Հայաստան”-ի առաջին համարը “Cosmopolitan Հայաստան”-ի մեծ տարբերակն արժե 1290 դրամ, իսկ փոքրը` ճամփորդականը` 990: “Ամսագիրը երիտասարդ կանանց համար է, ովքեր ձգտում են գեղեցիկ կյանքով ապրել, վայելել այն, գնահատում են ուսումը, առողջությունը, հարաբերությունները ընկերուհիների կամ տղամարդկանց հետ”,- շեշտեց կոմերցիոն տնօրեն Անուշ Օհանյանը: Ամսագրի օնլայն տարբերակի խմբագիր Շուշան Հարությունյանի խոսքերով էլ` “cosmo հաբերը” կանանց կօգնեն լինել համարձակ եւ հաջողակ: Ի դեպ, “Cosmopolitan Հայաստան”-ի հրատարակիչը նշեց` ռուսական “Cosmo”-ն այսօրվանից Հայաստան չի ներմուծվի. “Դա բոլոր երկրներում ընդունված պրակտիկա է. երբ տեղական թողարկում է սկսվում, մյուս “Cosmo”-ները այլեւս չեն մտնում տվյալ երկիր”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW