×


“Cristal”

“Cristal”

“Արմենիա Մարիոթ”-ի “փայլուն” ընդունելությունների սկիզբը դրվեց:) “Արմենիա Մարիոթ”-ը այսուհետ իր այցելուներին հյուրընկալելու է “Cristal” լաունջ-բարում: Հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոնը հպարտանում է իրենց նորաբաց մեծ հյուրասենյակով:). “Մեր բարը ամբողջովին շրջապատված է բյուրեղով, իհարկե, կա նաեւ նույն անվանմամբ օղի:): Բյուրեղը փայլող է, այսպիսով “Cristal”-ը մի վայր է, որ, իրոք, փայլում է”: “Cristal” Ամի Միրոնը Bravo.am-ին ներկայացրեց լաունջ-բարի բոլոր մանրամասները: Նշում է` երեւանյան ոչ մի հյուրանոց դեռ չունի նման ճեմասրահ, ինչպիսին իրենք են առաջարկում. “Նոր մոտեցում ենք որդեգրել. նպատակային առումով օգտագործվում է ճեմասրահի ամեն մի անկյունը: Աշխատողների համար առանձնանալու հնարավորություն ենք ստեղծել: Բուն լաունջում կարելի է համտեսել հիմնականում ասիական ծագման ուտեստներ եւ խմիչքներ”: “Cristal”-ի նորույթը` հաղորդակցությունների սեղան:) “Cristal”-ի բարը ցերեկային եւ գիշերային է: Ցերեկը սուրճերի տեսականի եւ խմորեղեն են հյուրասիրելու, գիշերն էլ այն դառնալու է խմիչքների մեծ տեսականիով իսկական բար:): Բյուրեղային լաունջ-բարի նորարարություններից մեկն էլ հաղորդակցությունների սեղանն է: “Այն “Մարիոթ” միջազգայինն է փորձում ներմուծել Հայաստան: Մի սեղանի շուրջ հյուրերը զրուցելու ու քննարկումներ են կազմակերպելու”,- ասաց “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոնը: Ami Simon “Cristal”-ի ինտերիերն ու հյուրասիրությունը հյուրանոցի հատուկ հյուրերը գնահատեցին հոկտեմբերի 14-ին: Երեկույթին ներկա էր Արեւելյան Եվրոպայի “Մարիոթ” հյուրանոցների վաճառքի եւ մարկետինգի պատասխանատու Ռենե Մորենը. “Այցիս հիմնական նպատակն է աջակցել եւ սատարել “Արմենիա Մարիոթ” երեւանյան հյուրանոցի մարկետինգային եւ վաճառքի գործունեությանը: Ոչ միայն Երեւանում, այլեւ շատ քաղաքներում մեր բրենդը մրցակցում է տարբեր հյուրանոցների հետ` առաջարկելով հետեւյալ պայմանները` շատ լավ հյուրանոց` տեղակայված շատ լավ վայրում, շատ լավ թիմ, որը ջանք չի խնայում հյուրանոցը բարձրացնելու համար: Ամեն ինչ անում ենք, որ մեր հյուրերը “Մարիոթ”-ում իրենց շատ լավ զգան, գոհ լինեն եւ լիարժեք հանգստանան”: “Cristal” “Փայլուն” թարմություն` “Cristal”-ում:) Գերմանական համագործակցության ծրագրի ղեկավար Ջեյմս Մակբեթը “Cristal”-ում իրեն շատ լավ էր զգում. “Հարմարավետ վայր է, առաջին անգամ եմ այստեղ: Ամեն ինչ շատ լավ է մտածված` կահույքը, սնունդը, խմիչքը, որ նոր մատուցվեց, շատ լավ են, բարձրակարգ: Թարմության շունչ եմ զգում”: Հյուրերը երեկոյի վերջում “Scooop” տնական պաղպաղակն էլ համտեսեցին: Ի դեպ, մեկին անակնկալ էր սպասվում` պաղպաղակում պահված Սվարովսկի զարդ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW