×


“DEBENHAMS”

“DEBENHAMS”

“Գարուն-ամառ 2011”  հավաքածուն  ցուցադրվեց Յուրաքանչյուր տոն Տերյան 66 հասցեում գտնվող “Դեբենհամս” կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար գործող բրիտանական խանութ-սրահում ինքնատիպ ձեւով է նշվում: Մայրության եւ գեղեցկության տոներին նվիրված միամսյակի վերջին օրը` ապրիլի 7-ին, խանութում բացառիկ ակցիա անցկացվեց: Ողջ օրը,  անկախ գումարի չափից, խանութից որեւէ գնում կատարող բոլոր կանայք հնարավորություն ստացան տեղում դիմահարդարվել “Make-Up Studio Atelier” սրահի մասնագետների կողմից: “DEBENHAMS” Նման մարկետինգային ակցիա “Դեբենհամսը” իրականացրել էր  դեռեւս մարտի 8-ին, երբ խանութից  գնումներ կատարելու դեպքում տղամարդիկ վարդերի ծաղկեփունջ էին նվեր ստանում` իրենց կանանց անակնկալ մատուցելու համար: Խանութում տոնական միամսյակի շրջանակներում գործում էր զեղչային ճկուն համակարգ: Բայց այսքանով, իհարկե, անակնկալները չավարտվեցին:): Ժամը 20:00-ից  “Դեբենհամս” ժամանեցին հայտնի հյուրեր` երգիչներ, դերասաններ, մոդելներ, դիզայներներ, գործարարներ, ինչպես նաեւ խանութ-սրահի հավատարիմ հաճախորդներ`  150 հոգուց ավել մարդ` ներկա գտնվելու հատուկ “Դեբենհամս”-ի համար ստեղծագործող դիզայներների էքսկլյուզիվ աշխատանքների “Գարուն-ամառ 2011” հավաքածուի ցուցադրությանը: “DEBENHAMS” Ցուցադրությանը ներկա էին հաղորդավար Արամ Չախոյանը եւ հաղորդավարուհի  Էմմա Բալբաբյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Միքայել Դանիելյանը, Արմեն Գալյանը, երգչուհի Սյուզին, դերասանուհի Լիլի Էլբակյանը ամուսնու`ռեփեր Համոյի հետ եւ ուրիշներ: Խանութ-սրահում տեղադրված հատուկ պոդիումի վրա “Ատեքս” նորաձեւության կենտրոնից  6 աղջիկ եւ 4 տղա ցուցադրեցին “Դեբենհամս”-ի “Գարուն-ամառ 2011” նոր տեսականին: Ցուցադրությունը բացեց հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը, ով ողջունեց հյուրերին  ու շնորհավորեց  Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Սրահում նաեւ “Դեբենհամս” բրենդի մասին փոքրիկ ֆիլմ ցուցադրվեց: Ցուցադրությունից հետո էլ հյուրասիրություն եւ հրավառություն տեղի ունեցան: Ինչպես նաեւ բոլորին հնարավորություն տրվեց ապրիլի 7-ին իրերը գնել 20 տոկոս զեղչով: “DEBENHAMS” “Նախ` հագուստը վառ ու պայծառ գույների մեջ է, գները մատչելի են, բայց ապահովում են շքեղ տեսք: Ընդհանուր առմամբ 40 իր ցուցադրվեց, եւ ներկա հանդիսատեսը, իրոք, հետաքրքրվեց: Հիմա նկատում եմ` գնում են հենց ցուցադրվող իրերը:)”, -ասաց “Ատեքս” նորաձեւության կենտրոնի փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն: “Դեբենհամս”  խանութ-սրահում տեսականին թարմացվում է ամեն շաբաթ: Նոր տեսականին արդեն իսկ հասանելի է խանութում: Սրահի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Գրիգորյանը նշեց, որ Անգլիան փորձում է մշտապես հարմարվել Հայաստանի ճաշակին. պահպանելով  ոճը` տեսականին հայկականացվում է :): Aram Chakhoyan & Mamaikon Simonyan “Դեբենհամս”-ը մուլտիբրենդային` հավաքական բրենդ է. հանրախանութ, որը մի քանի այլ բրենդեր է համատեղում: Ներկայում  “Դեբենհամսը”  մեծ պորտֆոլիո ունի, որը բաղկացած է սեփական բրենդից եւ ավելի քան 20 աշխարհահռչակ դիզայների աշխատանքներից: Ի դեպ, “Դեբենհամսը” էքսկլյուզիվ համագործակցություն է հաստատել մի քանի դիզայներների հետ, ովքեր աշխատել են “Givenchy”, “Channel” եւ այլ նորաձեւության տների հետ: Կոնկրետ Հայաստանի համար աշխատում են դիզայներներ Ջասպեր Քոնանը, Ջուլիեն ՄաքԴոնալդը, Ջոն Ռոշան եւ Բեն դե Լիսին: Մեծ Բրիտանիայում գործում  է  “Դեբենհամս”-ի 155 հանրախանութ, 62 ֆրենչայզ խանութ`  աշխարհի 23 երկրում: “Դեբենհամս” անգլիական խանութ-սրահը պաշտոնապես գործում է Երեւանում 2010 թվականի նոյեմբերի 5-ից: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW