Լավագույնն ու ամենահանրահայտը:)
Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ լեգենդար “Led Zeppelin” ռոք-բենդը եւ էստրադային երգչուհի, Լատինական Ամերիկայի ամենահայտնի սրտակեր Ջենիֆեր Լոպեսը, եթե նրանք չեն պատրաստվում միասին երգ ձայնագրել կամ համատեղ ելույթ ունենալ: Այնուամենայնիվ, նրանց միավորող մեկ բան կա` երկուսն էլ դարձել են առաջինը երկու տարբեր հիթ-շքերթում:):
Եվ այսպես, “Rolling Stone” ամսագրի ընթերցողները մեկ շաբաթվա ընթացքում ընտրել են իրենց սիրելի ռոք-բալլադը: Խմբի “Stairway to Heaven” երգը գրավել է առաջին հորիզոնականը: Բենդի 8 րոպեանոց բալլադը 1971 թվականին առանց որեւէ անվանման վաճառքի հանված ալբոմից է:
Ի դեպ, ընթերցողների “լավագույն բալլադի” տարբերակներն այնքան շատ էին, որ ամսագիրը ավանդական տասնյակի փոխարեն հրապարակել է լավագույն 12 երգը:
1. Led Zeppelin - "Stairway to Heaven"
2. George Harrison - "Something"
3. The Rolling Stones - "Wild Horses"
4. Guns N' Roses - "November Rain"
5. The Beatles - "Let It Be"
6. Prince - "Purple Rain"
7. Pink Floyd - "Wish You Were Here"
8. Marvin Gaye- "Let's Get It On"
9. Pearl Jam - "Black"
10. Lynyrd Skynyrd - "Freebird"
11. The Beatles - "Hey Jude"
12. U2 - "With Or Without You"
Անդրադառնանք Ջենիֆեր Լոպեսին: Մայիսի 10-ի տվյալներով` երգչուհին` իր “On the Floor” երգի տեսահոլովակով գլխավորում է “YouTube” կայքի կազմակերպած “YouTube 100” ամենահանրահայտ վիդեոների հիթ-շքերթը:
Երկրորդ տեղում է Լեդի Գագան` “Judas” սկանդալային տեսահոլովակով, երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում են Քեթի Փերին եւ Քանյա Վեսթը` “E.T” տեսահոլովակով: Իսկ ապրիլի վերջին YouTube-ի “ամենահանրահայտ” տիտղոսին արժանացած Ջասթին Բիբերը այս հիթ-շքերթում ընդամենը 14-րդ հորիզոնականում է :): YouTube կայքն էլ իր հերթին ճանաչվել է աշխարհի ամենահանրահայտ վիդեո-հոսթինգը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Ացբյուրը` www.Lenta.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: