×


“ReadingFest”

“ReadingFest”

“Ներկայի վերականգնումը” ընթացքի մեջ է:) Արդի դրամատուրգիայի “Ներկայի վերականգնումը” միջազգային առաջին բաց փառատոնը ընթացքի մեջ է ու մինչեւ հոկտեմբերի 31-ը Երեւանում հյուրընկալելու է ԱՊՀ-ից, Բալթյան երկրներից, Վրաստանից դրամատուրգների, բեմադրիչների եւ թատերական գործիչների: Փառատոնի ձեւաչափը հեղինակային ընթերցումներն են, նպատակը` նոր անուններ բացահայտելը, ստեղծագործական համագործակցության եզրեր գտնելն ու միջպետական բեմադրական նախագծեր իրականացնելը: Ներկան վերականգնում է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը:): “ReadingFest” ԱԹՍՄ եւ փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշում է`  “Ներկայի վերականգնումը”  մարդկային շփման, միմյանց առավել լավ ճանաչելու, արդյունավետ համագործակցելու հնարավորություն կտա. “Կենդանի զրույցը, երկխոսությունը հստակում են մեր հայացքն աշխարհի ու մարդու հանդեպ”: “ReadingFest”-ի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 25-ին էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: “Միմ” ստուդիան հանդես եկավ, հյուրերը բեմականացում դիտեցին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան ողջունեց ներկաներին, իր խոսքում կարեւորեց փառատոնի նշանակությունը, մաղթեց, որ “Ներկայի վերականգնման” ընթացքը բովանդակալից եւ արդյունավետ լինի` նպաստելով միջպետական ստեղծագործական հարաբերությունների կայացմանը, հայ թատրոնի ու դրամատուրգիայի առաջընթացին: Hasmik Poghosyan Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ուսանողության հետ, վարպետության դասեր, փառատոնի մասնակիցների եւ ԱՊՀ թարգմանիչների մասնակցությամբ կլոր սեղան եւ մշակութային մի շարք այլ նախաձեռնություններ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW