Իսպանական ճաշակով բրենդային խանութ-սրահ Երեւանում Իսպանական ճաշակով, գերմանական ճշգրտությամբ պատրաստված եւ եվրոպական չափանիշներին համապատասխան խոհանոցային տեխնիկայի, աքսեսուարների “Teka” բրենդն այլեւս հասանելի է հայ սպառողին:): Oրերս Դավիթ Անհաղթի 53 հասցեում բացվել է “Ֆուրնիվուդ” ՍՊԸ-ի ներկայացրած “Teka” բրենդի խանութ-սրահը: Միջոցառմանը ներկա էին մի շարք գործարարներ, “Ֆուրնիվուդ” ընկերության մշտական հաճախորդներն ու համագործակիցները, ինչպես նաև պարզապես գեղեցիկ դիզայնը գնահատողներ: Կարմիր ժապավենը կտրելուց հետո ընկերության հիմնադիր Արմեն Մուրադյանը ներկաներին ներս հրավիրեց ու ծանոթացրեց բրենդի արտադրանքին: “Քանի որ “Ֆուրնիվուդ” ընկերությունը վաղուց մասնագիտացած է խոհանոցային կահույքի արտադրության եւ պարագաների ներկրման մեջ, մենք կարիք ունեինք համալրելու դրանք խոհանոցային տեխնիկայով, ինչը թույլ է տալիս ավելի ամբողջական դարձնել մեր առաջարկները: Աշխարհի տարբեր երկրներում շուրջ 30 գործարան եւ մոտ 5000 աշխատակից ունեցող ընկերության յուրաքանչյուր ապրանքատեսակ աչքի է ընկնում իր ուրույն ոճով եւ որակական բարձր հատկանիշներով”,-նշել է Արմեն Մուրադյանը: Խանութ-սրահում ներկայացված կենցաղային տեխնիկան եւ աքսեսուարները` լվացարաններն ու ծորակները, առանձնանում են յուրահատուկ դիզայնով: “Կարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ տեխնիկան ներկառուցվող է, ինչը համադրված է գեղեցիկ տեսքի հետ: Խանութում ցուցադրված տեխնիկան “Teka” բրենդի ապրանքատեսականու մի փոքր մասն է միայն, հետագայում, ըստ հաճախորդների պահանջարկի, կհասկանանք, թե նոր ինչ տեսակներ ենք ներկայացնելու, ինչպես նաեւ, ելնելով դիզայներական տենդենցներից և նոր մոտեցումներից, կառաջարկվեն նաև տեսակներ, որոնք իրենց կառուցվածքով և չափանիշով նորույթ կլինեն հայաստանյան շուկայում”,- BRAVO.am-ին ասել է “Ֆուրնիվուդ” ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Թամար Իվանյանը: “Teka” բրենդային խանութում ներկայացված խոհանոցային տեխնիկայի եւ աքսեսուարների մեջ աչքի են ընկնում գրանիտե լվացարանները, որոնք պատված են արծաթե իոնների խտացված ծածկույթով, ինչը հակաբակտերիալ նշանակություն ունի: Խանութ-սրահի բացմանը ներկայացվեց նաեւ “Ֆուրնիվուդ” ընկերության ներկրած արհեստական քարերի տեսականին: “Այս քարերով կարելի է ձեւավորել խոհանոցային, գրասենյակային սեղաններ կամ պատուհանագոգեր: Քարերը շատ հեշտ են մշակվում, ունենք գունային մեծ գամմա, որոնք կիրառման լայն հնարավորություններ են տալիս”,-նշել է “Ֆուրնիվուդ” ընկերության արտադրության պետ եւ գլխավոր դիզայներ Նորայր Սահակյանը` հավելելով, որ քարերի վաճառքից բացի կարող են նաեւ պատվերներ ընդունել, իսկ վաճառքի դեպքում գնորդը հնարավորություն ունի ստանալու գործիքներն ու օգտագործման տեխնոլոգիան: Խանութ-սրահի տեսականին շատ արագ գրավեց ներկաների ուշադրությունն ու հետաքրքրեց այցելուներին, ինչին նպաստում է “Teka” բրենդին բնորոշ կարմրի, սպիտակի ու մոխրագույնի համադրությամբ ձեւավորված ինտերիերը: Հյուրասիրության սեղանի մոտ ներկաները շնորհավորեցին “Ֆուրնիվուդ” ՍՊԸ-ի տնօրինությանն ու “Teka” բրենդի խանութ-սրահի աշխատակիցներին, իսկ հիմնադիր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ընկերության հավատարիմ հաճախորդներին`նշելով, որ ձգտում են ներկայացվող ապրանքներն ու առաջարկները հնարավորինս հասանելի դարձնել լայն խավերի համար`արդարացնելով հաճախորդների լավագույն սպասումները: “Teka” բրենդին ավելի մանրամասն ծանոթանալ կարող եք www.teka.com ինտերնետային հասցեում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: