Դերասան-ամուսիններ Տարոն Իսպիրյանն ու Թամարա Պետրոսյանը ծովափնյա հանգստի են մեկնել: Կիպրոսից հումորային գրառում է կատարել Իսպիրյանը:
«Լրիվ պատահական «Զվարթնոց»-ում հանդիպեցի Տոմա Պետրոսյանին: Քաղաքավարությանը զոհ գնալով՝ ասացի. «Գնում եմ ծով, Տոմ ջան, կգա՞ս»: Պատասխանեց. «Հա, բա ոնց»: Ստիպված միասին եկանք»,- գրել է նա:
Մեկնաբանությունում էլ դերասանն ավելացրել է. «Տարոսը բոլորիդ, կամ Տարոնը բոլորիդ»:
Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը վերջերս հյուրընկալվել էր Քնարիկ Զաքարյանի «Սրտի տանիքներով» հաղորդմանն ու խոսելով նաեւ կնոջ հետ հարաբերությունների մասին՝ նշել, որ ամեն օր նորովի սիրահարվելու եւ միմյանց բացահայտելու առիթ են ունենում.
«Ինձ առաջին հերթին նրա մարդ տեսակն է գրավել։ Անսխալ ընտրություն (ժպտում է,- հեղ)։ Մենք նույն «վայբի» մարդիկ ենք, օրինակ՝ ես իր հետ երբեք չեմ վախենում իմպրովիզ անել բեմում, վստահ եմ լինում՝ ինքն ինձնից ավելի ծիծաղելի բան կասի ու ավելի ճկուն կլինի։ Ամեն ինչ փոխադարձ հարգանքի հիման վրա է կառուցվում։ Շատ բան կարող եք իրար ասել, վիճել, բայց սերը, երեւի, հենց այնտեղ է, որտեղ կարողանում եք ճիշտ ժամանակին լռել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: