×


Վրանային արշավ, «ՏԱՐԱԶֆեստ», «Կապույտ աղվեսը» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք օգոստոսի 15-ից 22-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

«Ուրախ ափսե» աշխատարան

Հանդիպումը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար։ Ծրագրի նպատակն է խաղերի օգնությամբ օգնել փոքրիկներին հաղթահարել նոր սնունդ փորձելու վախերը եւ մեծացնել սննդակարգը։ Նախատեսված են սենսորային խաղեր, ստեղծագործ աշխատանք բանջարեղենի եւ մրգերի հետ, ուրախ ափսեների պատրաստում, մասնագիտական օգնություն ծնողներին:

Օգոստոսի 20-ին, ժամը 18:30-ին

«Արեւիկ» գրատուն 
Հասցե՝ Թումանյան 41  
Մուտքավճարը՝ 7000 դրամ (մայրիկ+երեխա)
Մասնակցության համար զանգահարեք 043 41 46 46 հեռախոսահամարով կամ գրեք WhatsApp հավելվածում։

Բենտոների պատրաստում

«Papaya» ընկերությունը հրավիրում է վարպետության քաղցր դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են բենտո տորթեր:

Օգոստոսի 15, Ժամը 15:00-ին

Հասցե՝ Պուշկին 49
Արժեքը՝ 5000 դր. 
Մանրամասները՝ այս հղումով։   

Լուսանկարը՝ «Papaya»


«Հայտնի ու անհայտ արվեստ»

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է մասնակցել «Հայտնի ու անհայտ արվեստ» ծրագիրին, որը հիմնված է «Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» ցուցադրության վրա: Ծրագիրը նախատեսված է 12 տարեկանից բարձր մասնակիցների համար։

Մեկնարկը ՝ օգոստոսի 16-ին

Տարիք՝ 12+
Մանրամասները՝ այս հղումով, տեղեկությունների եւ գրանցվելու համար զանգահարել (010) 54-19-32/34 հեռախոսահամարով:
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)

ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

«Զանգակ» գրատունը հյուրընկալելու է «Փիսոն» մանկական գրքերի շարքի հեղինակ Աննա Իսաբեկյանին, ով երեխաների հետ կկարդա սիրված պատմությունները, կպատասխանի նրանց հարցերին եւ կկիսվի ստեղծագործական գաղտնիքներով։

Օգոստոսի 17-ին, ժամը 18:00-ին

«Զանգակ» գրատուն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Աբովյան 7  
Մուտքն ազատ է, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով

Լուսանկարը՝ «Զանգակ» գրատուն


ԱՐՇԱՎՆԵՐ

Վրանային արշավ դեպի Ռապի, Աստղկան լճեր եւ Մթնալիճ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-14 տարեկան երեխաների համար կազմակերպում է վրանային արշավ՝ բացահայտելու Արագածի փեշերին ծվարած 3 լճերը՝ Ռապին, Մթնալիճը եւ Աստղկանը։

Օգոստոսի  20-21-ին

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 26500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ՓԱՌԱՏՈՆ

«ՏԱՐԱԶֆեստ 2025»

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, տոնելու են նաեւ «Երազ» այգում: Միջոցառմանը սպասվում են գունեղ հայկական տարազներ, վարպետության դասեր, լուսանկարներ ազգային հագուստներով, Ethno Colors-ի կենդանի ելույթ:

Օգոստոսի 17-ին, ժամը 18:00-22:30-ը

«Երազ» այգի 
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 1/8  
Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ այս հղումով։   

Լուսանկարը՝ ԵՐԱԶ այգի


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Տորք Անգեղ եւ Հայկանուշ Գեղեցիկ»  

Օգոստոսի 16-ին, ժամը 18:00-ին

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
Տարիք՝ 6+
Հասցե՝ Մուրացանի փող., 79 շենք
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կապույտ աղվեսը»

Օգոստոսի 17-ին, ժամը 12:00-ին

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը նախապես գրանցմամբ՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն


«Երեք խոզուկներ»  

Օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ին

«Բեբուկ» շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Արամի փող., 1 շենք, Հայաստանի ազգային պատկերասրահ
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW