Ծնվել է երգչուհի Գաբի Գալոյանի առաջնեկը: Աղջնակին անվանել են Վիկտորիա:
Ուրախալի լուրը նա հայտնել է՝ սոցցանցային իր էջերում հրապարակելով ստորեւ ներկայացված կադրը:
«Կյանքիս ու ծննդյանս լավագույն նվերը»,- գրել է նա:
Վիկտորիան ծնվել է օգոստոսի 12-ին՝ 2960 գրամ քաշով:
37-ամյա երգչուհու ամուսնության մասին հայտնի է դարձել ապրիլին:
Գաբի Գալոյանը Վանո Սիրադեղյանի քրոջ դուստրն է: Մայրը ժողովրդական երգչուհի Սուսաննա Սիրադեղյանն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: