×


Welcome Papa

“Welcome Papa կամ Բարի գնալուստ”

Պրեմիերա “Մոսկվա” կինոթատրոնում Հոկտեմբերի  28-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ “Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի պրեմիերան` հեղինակների, դերասանների ու բազում ճանաչված հյուրերի մասնակցությամբ: “Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի պաստառը Գլխավոր դերակատարներ Միքայել Պողոսյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Արա Դեխտրիկյանը “Բարի գնալուստ” բեմադրության հաջողությունից հետո որոշել են նկարահանել շարունակությունը ֆիլմի տեսքով, թե օդանավակայանից դուրս գալուց հետո ինչ է լինելու: Նրանք ֆիլմում հայտնվում են ԱՄՆ-ում, որտեղ էլ շարունակվում են հերոսների արկածները: Նախքան ֆիլմի դիտումը ցուցադրվեց “Welcome Papa կամ Բարի գնալուստ”-ի երգի տեսահոլովակը Միքայել Պողոսյանի կատարմամբ, որի ռեժիսորն է Դավիթ Բաբայանը, խոսքերի հեղինակը` Քրիստ Մանարյանը, երաժշտությանը` Արա Գեվորգյանը: “Welcome Papa կամ Բարի գնալուստ”-ի պրոդյուսեր Ռուբեն Պապյանն ընդգծեց, որ կարեւոր է ֆիլմի հաջողությունը. “Եթե ֆիլմը հաջողված է, ուրեմն` ռեժիսորի հաջողությունն է, եթե ոչ` պրոդյուսերի անհաջողությունն է: Հուսով եմ, այն ձեզ դուր կգա, եւ պրոդյուսերին չեք մեղադրի”: Ֆիլմի սցենարիստ Միքայել Պողոսյան Գլխավոր դերակատար, սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը նշեց, որ այս ֆիլմի միջոցով ուզում է իր սիրելի երեւանցիներին ետ բերել իրենց հարազատ քաղաքը. “Ֆիլմի գաղափարը ծնվելուց հետո դժվարությունները սկսեցին, երբ հասկացանք, որ գործողությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ում: Մենք արագ կերպով կազմակերպեցինք նկարահանումները եւ կարճ ժամանակում էլ նկարահանեցինք այն: Ֆիլմը մոտ մեկ տարի պատրաստ է, բայց կազմակերպչական աշխատանքների պատճառով հիմա ենք այն հանձնում ձեզ”,- ասաց Միքայել Պողոսյանը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Վահե Խաչատրյանը, բեմադրող օպերատորը` Գեւորգ Ճուղուրյանը, կոմպոզիտորը` Արա Գեւորգյանը: Բեյրութահայ Սարգիս Բերբերյանին մարմնավորող Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ ֆիլմը հայերի միասնության մասին է. “Մեր կերպարները հակադրելով ԱՄՆ-ի նման հզոր պետությանը` ուզում ենք ցույց տալ, որ ոչ թե այդ երկիրն է վատը, այլ մերը գովերգելով, ուզում ենք Հայաստանից դուրս գտնվողները վերադառնան: Ֆիլմի գլխավոր դերակատար Արա Դեխտրիկյան Ռոբերտ Հարությունյանը մինչ պրեմիերան ֆիլմը դիտել էր միայն կիսապատրաստ վիճակում. “Իմ հերոսը հային բնորոշ խառնվածքով բեյրութահայ է, որը հանդիպում է իր նմաններին. նրանց ընդհանուր նպատակը նորից հայրենիք վերադառնալն է”, -պատմեց դերասանը եւ հավելեց. “Միացյալ նահանգներում մեզ ամեն հարցով օգնում էին, որ խնդիրներ չունենանք: Նույնիսկ հայի ճարպկությամբ առանց թույլտվության նկարահանումներ ենք արել, բայց  ամերիկացիները գլխի չեն ընկել”: “Welcome Papa կամ Բարի գնալուստ” ֆիլմի ստեղծմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Նյութը եւ լուսանկարները`Լիանա Մեյթարջյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport