100 քարտապաններ, խանութ-սրահների կողմից նվերներ եւ համերգային գեղեցիկ ծրագիր Վիգեն Հովսեփյանից` ապրիլի 28-ին «Երեւան Մոլ»-ում տեղի ունեցավ Ակումբային քարտի ամենաակտիվ քարտապանների պարգեւատրման հերթական խաղարկությունը։ Հիշեցնենք, որ առաջին խաղարկությունը հունվարին էր, երբ տեղի ունեցավ թանկարժեք նվերների իսկական հրավառություն՝ կենցաղային տեխնիկայից, ուղեգրերից մինչեւ «Mini Cooper» ավտոմեքենա։
Վիգեն Հովսեփյանը եւ Սոֆի Մխեյանը
Արշակունյաց 34 հասցեում գտնվող արեւտրի եւ ժամանցի կենտրոնը փոքր-ինչ փոխել է նախագծի ձեւաչափը՝ այսուհետեւ խաղարկությունը կկայանա եռամսյակը մեկ։ Եվ ամենաշատ միավորներ ունեցող 100 քարտապանները «Հավատարմությունը պարգեւատրվում է» կարգախոսն ընտրած «Երեւան Մոլ»-ի կողմից երեկ ստացել են նվեր-քարտեր։
Երեկոյի առաջին հատվածում բեմում էին երգիչ-կիթառահար Վիգեն Հովսեփյանն ու նրան նվագակցող երաժիշտները, որոնք իսպանական ու հայկական հայտնի երգերով համախմբել էին ոչ միան քարտապաններին, այլեւ մոլի բազմաթիվ այցելուների։ Իսկ հատուկ հյուրը երգչուհի Սոֆի Մխեյանն էր:
Եթե դեռ տեղեկացված չես «Երեւան Մոլ»-ի` 2016 թվականի մարտին շրջանառության մեջ դրված Ակումբային քարտի մասին, ապա նշենք, որ դրա միջոցով կատարած գնումների դիմաց կուտակում եք միավորներ, եւ որոշակի սահմանաչափի հասնելուց հետո փոխարինում մոլի խանութների զեղչերի ու նվերների հետ կամ մասնակցում խաղարկություններին։ Քարտապանն ինքն է որոշում՝ փոխանակել միավորները նվերների հետ, թե մասնակցել խաղարկությանը։
«Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը
Ի դեպ, երեկ բոլոր այցելուները կարող էին ստանալ Ակումբային քարտ՝ առանց որեւէ նախապայմանի։ Առհասարակ, ցանկացած օր յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ քարտ՝ տեղեկատու բաժին ներկայացնելով 15.000 դրամ եւ ավելի գնումների ՀԴՄ կտրոններ։
Այս անգամ 100 հաջողակներից մեկը Գոհարն էր: Նա իսկապես հաջողակ է, քանի որ նախորդ խաղարկությանը շահել էր Իտալիայի ուղեգիր, այս անգամ էլ դատարկաձեռն չէր.«Ճամփորդության դեռ չեմ մեկնել, բայց պատրաստվում եմ։ Հաճախ եմ այցելում «Երեւան Մոլ» եւ կուտակում բոլոր միավորներս։ Ընտանեկան գնումներն այստեղից ենք անում՝ հիմնականում հագուստ, կոշիկներ, տեխնիկա»։
23-ամյա Սաթենիկն էլ արդեն մեկ տարի է՝ ակումբի քարտապան է.«Գնումներն այստեղից ենք անում, որ միավորներ կուտակենք։ Նախորդ անգամ շահել էի սառնարան։ Այս անգամ հավաքել եմ մոտ 1400 միավոր, երբ տեսա, որ կարող եմ մասնակցել խաղարկությանը, քարտիս համարը գրանցեցի եւ նվեր-քարտ շահեցի»։
«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին
«Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ին հայտնել է, որ բոլոր այն քարտապանները, ովքեր չեն մասնակցել այս խաղարկությանը, կարող են ավելացնել իրենց միավորները եւ հայտնվել հաջորդ խաղարկությունների մասնակիցների ցանկում.«Այսինքն` նրանց միավորները չեն զրոյացվելու. մենք հնարավորություն ենք տալիս, որ կուտակեն միավորներ ու հաջորդ անգամ շահեն։ Երեւան Մոլի «Ակումբային քարտ» նախագիծը հայկական մոլային շուկայում առաջին հավատարմության ծրագիրն է եւ գործում է շուրջ մեկ տարի։ Մեր հաճախորդները հետաքրքրված են, թե ինչ նվեր են շահելու, շարունակում են գնումներ անել եւ ակտիվ են խաղարկությունների ժամանակ»։
Այս ընթացքում քարտապաններին տրամադրվել է ավելի քան 6000 նվեր մոլի գրեթե բոլոր խանութ-սրահներից։ Ի դեպ, եթե ունեք Ակումբային քարտ, այն կարող եք կցել «Երեւան Մոլ»-ի բջջային հավելվածին եւ առանց քարտը դրամապանակում պահելու, օգտվել դրա առավելություններից, որը կուտակային լինելուց բացի, նաեւ համարվում է զեղչային։
Մաղթում ենք հաճելի գնումներ եւ շահումներ:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: