20-ամյա Սելենա Գոմեսը, որը հայտնի է իր ռոմանտիկ երգերով, “Disney” հեռուստաընկերության շոուներին մասնակցությամբ եւ հանդիսանում է թինեյջերների կուռք Ջասթին Բիբերի սիրելին, նոր ֆոտոշարք է ներկայացրել` ընդգծելով, որ այլեւս երեխա չէ:
Սելենա Գոմեսը
Սելենան իրեն “Տարվա կին” տիտղոսը շնորհած “Glamour”-ի շապիկին “Zac Posen” բրենդի երեկոյան զգեստով է, որը թույլ է տալիս ցուցադրել փարթամ կուրծքը: Նշենք, որ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` երգչուհին կուրծքը մեծացնելու համար պլաստիկ վիրահատության է դիմել:
Ամսագրին տված հարցազրույցում նա “սիլիկոնների” թեմայով չի խոսել, փոխարենը հետեւյալն է ասել. “Եթե ուշադրություն դարձնեի բացասական այն լիցքերի վրա, որ ուղղվում են դեպի ինձ, դժվար թե հիմա ինքնագոհ լինեի…Մայրս միշտ ասում էր, եթե նեղացնում են, մյուս այտդ դեմ տուր եւ շարունակիր առաջ ընթանալ: Այդպես էլ վարվում եմ”:
Սելենա Գոմեսը
“Դժվար է ժամանակ գտնել սիրելիի եւ ընկերների համար: Նախորդ շաբաթ հանդիպել եմ ընկերուհուս` Թեյլոր Սվիֆթի հետ, եւ մենք եկանք այն եզրահանգման, որ չենք հիշում, թե վերջին անգամ երբ ենք հանդիպել: Դա ինձ տխրեցնում է: Ի դեպ, երբ տխուր եմ լինում, երկրի ցանկացած կետից գնում եմ Թեյլորի կամ Ջասթինի մոտ, կամ էլ` տուն”,-պատմել է Սելենան:
BRAVO.am
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: