×


2015-ը Շուշաննա Թովմասյանի համար կլինի գլոբալ փոփոխությունների տարի :)

Նոր տարվան հաշված օրեր են մնացել: Նախատոնական տրամադրությամբ BRAVO.am-ը ներկայացնում է հայ հայտնիների ամանորյա պատմությունները: Այս անգամ իր մանկության հուշերով, տարվա հաջողություններով եւ ապագայի ակնկալիքներով կիսվել է Շուշաննա Թովմասյանը` տրամադրելով վերջերս իրականացրած նոր ֆոտոշարքը:

Շուշաննա Թովմասյանը


Մասնագիտության բերումով այս օրերին աշխատում եմ առավել լարված գրաֆիկով եւ դեռ ժամանակ չեմ ունեցել զգալ մյուսների տոնական տրամադրությունը:
 
Այս տարի Ամանորը կդիմավորեմ Ծաղկաձորում, որտեղ սիրված երգիչ եւ շոումեն Սամվել Գրիգորյանի հետ կվարեմ տոնական միջոցառում: Ինչպես նախորդ, այս տարին եւս կսկսեմ աշխատանքային մթնոլորտում, գուցե դրանով էլ կտարբերվեմ նրանցից, ովքեր ընտանիքի անդամների հետ սեղանի շուրջ կդիմավորեն այն: Պետք է խոստովանեմ, որ այդ տարբերակն իմ ամենասիրելիին է:

Շուշաննա Թովմասյանը


Վերջին տարիների իմ զբաղվածության պատճառով չեմ մասնակցում անգամ մեր տան տոնածառի զարդարմանը: Այն մայրս է զարդարում:

Ամանորն ինձ համար հեքիաթային տոն է: Միշտ սպասել եւ հավատացել եմ հրաշքներին: Նամակներ չեմ գրել եւ չեմ գրում, բայց միշտ հաճույքով սպասում եմ Ձմեռ պապիկի անակնկալ նվերներին: Ինքս էլ փորձում եմ բոլոր մտերիմներիս ուրախացնել իմ նվերներով: Մեծ բավականություն եմ ստանում: Նվեր ընտրելիս հաշվի եմ առնում մտերիմներիս նախասիրությունները, ճաշակը:

Ամենավառ հիշողությունս կապված է տոնածառի գագաթին տեղադրվող աստղի հետ: Ես եւ եղբայրս միշտ կռվում էինք, թե ով է ամրացնելու այդ տարվա աստղը: Չէ՞ որ հենց այդ պահին էինք երազանք պահելու: Լինում էին տարիներ, երբ մեր տոնածառի աստղը մի քանի անգամ էր ամրացվում:

Շուշաննա Թովմասյանը


Տոնական սեղանի զարդարման հարցում առանձնապես աշխուժություն չեմ դրսեւորում. պարզապես օգնում եմ մայրիկիս: Այս տարի որոշ ճաշատեսակներ եւ խմորեղեն եմ սովորել պատրաստել: Կարծում եմ` իմ պատրաստած խտացրած կաթով ռուլետը կառանձնա իր յուրահատուկ համով եւ դիզայնով:

Երազանքներ, իհարկե, հասցնում եմ պահել:
Հիմա դրանք կանվանեմ նպատակներ, որոնց իրագործվելու հավանականությունն ավելի մեծ է: 2014 թվականը հաջող տարի էր թե՛ անձնական, թե՛ գործնական ոլորտում: Կարծում եմ` 2015-ը իմ կյանքում կհամարվի գլոբալ փոփոխությունների տարի: Մեծ ակնկալիքներով եւ բարձր տրամադրությամբ եմ պատրաստվում մուտք գործել հաջորդ տարի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի
Նկարահանումն իրականացվել է Երեւանի “Golden Palace” հյուրանոցային համալիրում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW