×


40-ամյա Քեմերոն Դիազը ցուցադրել է բարեմասնությունները

Քեմերոն Դիազը զարդարել է “Esquire”-ի նոյեմբերյան համարի շապիկը: Ամսագրում տեղ գտած լուսանկարներում դերասանուհին իր սիրելի “վատ աղջկա” կերպարով է: Ֆոտոշարքի հեղինակը սկանդալային լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է:

Քեմերոն Դիազը


Զուգագուլպաներ, կիսամերկ մարմին, ագրեսիվ շպար եւ չարաճճի դիրքեր. Քեմերոնին դեռ հաջողվում է սեքսուալ լինել: Դերասանուհին նաեւ հարցազրույց է տվել ամսագրին` պատմելով, թե ինչպես է իրեն զգում 40 տարեկանում:

“Առաջին անգամ ողջ կյանքիս ընթացքում ես հանգիստ եմ ու ինքնավստահ: Այժմ ավելի շատ բան գիտեմ, զգում եմ, որ մեծացել եմ ու ճանաչում եմ ինքս ինձ: 40 տարեկանում ինձ ավելի լավ եմ զգում, քան` 25-ում էի”,- ասել է նա:

Քեմերոն Դիազը


Քեմերոնը խոսել է ամուսնության մասին ու ասել, որ չէր ուզում ամուսնանալ, երբ 20 կամ 30 տարեկան էր,  այժմ էլ նման ցանկություն չունի:). “Բայց ուզում եմ, որ կողքիս տղամարդը ուժեղ լինի ու կարողանա հոգ տանել իմ մասին: Կարծում եմ, որ արդեն պատրաստ եմ նաեւ երեխա ունենալ”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW