Միանանք ռոքի լեգենդներին:)
Ռոքի սիրահարներ, կարծում ենք` գիտեք` “Smoke on the Water”-ի` 2010 թվականի վերջում թողարկված ռեմիքս տարբերակն արդեն հասանելի է նաեւ Հայաստանում:):
Մեդիամաքսի նախաձեռնությամբ քսան տարի անց կրկին կյանքի կոչված “Rock Aid Armenia” նախագծի մասնակից լեգենդար ռոքերներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին այցելեցին Հայաստան, եղան Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում եւ որոշեցին այն վերակառուցելու միջոցներ ձեռնարկել:
“Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի խորհրդանիշ, 1989 թվականին ռոք-աստղերի կողմից ձայնագրված “Deep Purple”-ի “Smoke on the Water” հիթի ռեմիքս տարբերակի վաճառքից գոյացած ողջ հասույթը եւս փոխանցվելու է երաժշտական դպրոցի վերակառուցմանը:
Նախագծին միացել է նաեւ “Orange Արմենիա”-ն` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին 15 հազար եվրո փոխանցելով: Orange-ը ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերում նախագծին, այլ նաեւ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին նույնպես ներդրում ունենալ դպրոցի վերակառուցման գործում:
Եվ այսպես, ես, դու, ընկերներդ, սիրելիդ ու բոլոր նրանք, ովքեր սիրում են “Smoke on the Water” երգն ու մտահոգ են Գյումրիի երաժշտական դպրոցի սաների ապագայով, կարող ենք միանալ ռոքի լեգենդներին:):
“Smoke on the Water”-ի ռեմիքսը Հայաստանում հասանելի է բացառապես Orange-ի երաժշտական պլատֆորմներում, այդ թվում` WAP պորտալում եւ Սպասազանգում: Orange-ի բաժանորդները կարող են բեռնել երգի ամբողջական տարբերակը 540 դրամով` այցելելով wap.orangearmenia.am կամ այն օգտագործել որպես սպասազանգ` Orange հեռախոսահամարից հավաքելով *127*1*1111*2# եւ միանվագ վճարելով 400 դրամ(300 դրամ ծառայության ակտիվացման համար, եթե դեռ ակտիվ չէ): Երգի բեռնման արդյունքում գոյացած բոլոր միջոցները ընկերությունը եւս կուղղի Գյումրիի դպրոցի վերակառուցման հիմնադրամին:
Բոլոր մանրամասները այստեղ են. http://orangearmenia.am/rock-aid-armenia:
“Queen”-ի կիթառահար Բրայան Մեյի` այս առիթով ուղերձը հետեւյալն է. “Խնդրում եմ, գնեք այս երգը, քանի որ յուրաքանչյուր լուման գնալու է այդ հիանալի դպրոցին”:
Ի դեպ, ռեմիքսի հեղինակը Do Something ավստրալիական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ջոն Դին է, ով 1989թ. ձեռնարկել էր “Rock Aid Armenia” նախագիծը: Ջոն Դիի խոսքերով, “համաշխարհային աստղերի կատարմամբ “Smoke on the Water”-ի այս նոր տարբերակն ավելի դինամիկ է հնչում”:
Միքսված “Smoke on the Water”-ի երաժշտությամբ ուղեկցվող օրերդ, կարծում ենք, շատ հաճելի են անցնելու:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: