Երաժիշտ Արմեն Շահվերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի ընտանիքի համար այս Ամանորն առանձնահատուկ է եղել. առաջին անգամ նրանք տոնը նշել են իրենց որդու՝ 5 ամսական Դանիելի հետ: Միլենան մեզ է տրամադրել թեմատիկ ֆոտոշարքն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին:
«Նոր տարին դիմավորեցինք տատիկ-պապիկների հետ՝ Արմենենց տանը: Շատ տարբերվող Ամանոր էր. ժամը 12-ից րոպեներ անց մենք տուն եկանք, որ փոքրիկը քնի: Մինչ մայրանալը կեսգիշերից հետո աշխատանքի էի գնում...»,-ասել է պարուհին:
Միլենա Ոսկանյանը՝ որդու հետ
Միլենան աշխատանքի վերադառնալու մասին դեռ չի մտածում. շատ է ուզում ինքնուրույն մեծացնել տղային, չի կարողանում նրանց մի րոպե անգամ հեռու լինել.«Եթե ընթացքում կարճատեւ առաջարկներ լինեն, կհամագործակցեմ, բայց ռեստորանային ամենօրյա աշխատանքից կհրաժարվեմ»:
Զույգի համար այս տարվա մեծ ձեռքբերումը կլինի իրենց բնակարանը.«Այո, վերջապես պատրաստ կլինի մեր բնակարանը, եւ ամիսներ անց կտեղափոխվենք այնտեղ ապրելու»:
Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շահվերդյանը՝ Դանիելի հետ
Խոսելով տղայի մասին՝ Միլենան ասել է.«Շատ ակտիվ է, չափից շատ էներգիա է տանում: Դե, իմ ու Արմենի երեխան ուրիշ ձեւ չէր էլ կարող լինել: Արմենն ուղղակի խենթանում է լողացնելու արարողությանը մասնակցելու համար: Ինչքան էլ հոգնած վերադառնա աշխատանքից, երբեք ցույց չի տա եւ մեծ սիրով կօգնի»:
Պարուհին նշել է նաեւ, որ մայրանալուց հետո գրեթե վերադարձել է իր նախկին քաշին.«Ընդամենը 4 կիլոգրամ է մնում: Անկեղծ ասած՝ ոչինչ չեմ անում, պարզապես ժամանակի ընթացքում կորցնում եմ հավաքածս 18 կիլոգրամը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միլենա Ոսկանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: