×


Էլեն Ազնավուրյանի նախընտրելի հարսանիքը

«Պատվից առավել» հեռուստասերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը հաճախ է պորտֆոլիոն թարմացնում նոր լուսանկարներով: Լուսանկարահանումներից մեկին Էլենը մասնակցել է ապագա ամուսնու հետ:

«Սիրում եմ լուսանկարվել եւ հաճախ նաեւ հանդես եմ գալիս որպես ֆոտոմոդել: Ճիշտ է՝ սիրելիս այնքան էլ չի սիրում լուսանկարվել, բայց որ շատ եմ խնդրում, մեկ-մեկ համաձայնում է»,-նշել է նա:

Էլեն Ազնավուրյանը


Սերիալի ավարտից հետո Էլենն ավելի շատ ժամանակ է հատկացնում դասերին եւ մտերիմներին.«Հիմա, կարելի է ասել, ավելի շատ հանգստանում եմ: Իսկ սովորում եմ ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսում»:

Էլենը նշել է, որ այս շրջանն իր համար անսովոր է, քանի որ սերիալային ամենօրյա վազվզոցը չկա.«Մեծ ուրախությամբ եմ հիշում այդ ծանրաբեռնված օրերը, որովհետեւ մեր թիմի հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք էր»:

Էլեն Ազնավուրյանն՝ ընտրյալի հետ


Թեեւ նա չի ցանկանում անձնականի մասին շատ խոսել, բայց հետաքրքրվել ենք՝ ինչպիսին կլինի հարսանիքը.«Արհեստական ճոխություններ չեմ սիրում: Ես ավելի շատ հասարակի կողմնակից եմ, դրա համար էլ այդ օրն ավելի տարբերվող եւ շատ ուրախ եմ պատկերացնում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Ազնավուրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW