×


Բացահայտելով Աստղիկ Սաֆարյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Երգչուհի, դիզայներ Աստղիկ Սաֆարյանը, ինչպես խոստովանել է, երգելու տաղանդը ժառանգել է մայրիկից, ստեղծագործելունը՝ հայրիկից:

Հայրս՝ Թաթուլ Սաֆարյանը, 64 տարեկան է: Ավարտել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը, մասնագիտությամբ բանասեր է: Բանաստեղծությունների փոքրիկ ժողովածու ունի հրապարակած: Զբաղվել է քաղաքականությամբ. պետական պաշտոններ է զբաղեցրել, Ազգային ժողովի պատգամավոր ընտրվել: Արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել: Վերջին տարիներին Մոսկվայի իր բիզնեսով է զբաղվում:

Աստղիկ Սաֆարյանը՝ ծնողների հետ


Մայրս՝ Ֆլորա Գրիգորյանը, 62 տարեկան է: Մասնագիտությամբ հաշվապահ է: Երիտասարդ տարիներին զբաղվել է նաեւ երգով: Ամուսնությունից հետո թողել է երկու սիրելի մասնագիտություններն ու իրեն նվիրել ընտանիքին:

Քույրս՝ Համեստ Սաֆարյանը, 34 տարեկան է: Կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանը: Ուսումը շարունակել է Բարսելոնայում՝ դարձյալ ստանալով կարմիր դիպլոմով եւ մագիստրոսի կոչում:

Աստղիկ Սաֆարյանի ընտանիքը


Աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Անգլերեն եւ իսպաներեն լեզուներով Բարսելոնայում դասախոսություններ է կարդացել: Այժմ Երեւանում է, աշխատում է միջազգային կազմակերպությունում:

Նա իմ լավագույն ընկերն ու կուրսընկերն է: Երբ ութերորդ դասարան էի, գերազանց տիրապետում էի դպրոցական թեմային, լրացուցիչ քննություններ հանձնելով՝ տեղափոխվեցի տասներորդ դասարան եւ նրա հետ բուհ ընդունվեցի:

Աստղիկ Սաֆարյանը՝ հայրիկի հետ


Ես՝ Աստղիկ Սաֆարյանս, 30 տարեկան եմ: Դպրոցում գերազանց եմ սովորել, 15 տարեկանում ընդունվել եմ Տնտեսագիտական համալսարան, որը նույնպես կարմիր դիպլոմով եմ ավարտել: Մագիստրոսի կոչում ստացել եմ Բարսելոնա քաղաքում, ուր մեկնել էի սովորելու նպատակով: Երգել սկսել եմ դպրոցական տարիներից՝ հաճախելով երաժշտական տարբեր խմբակներ: 2006 թվականին մասնակցել եմ «Հայ սուպերսթար 1» նախագծին: Այդ տարիներից էլ սկսել եմ ավելի լուրջ զբաղվել երգեցողությամբ՝ անհատական պարապելով դասախոսի հետ:

Մինչ օրս զբաղվում եմ երգով՝ լիենլով ինքս իմ պրոդյուսերը թե´ երաժշտական, եւ թե´ ֆինանսական առումով: 2014 թվականից հանդիսանում եմ նաեւ իմ հիմնադրած աքսեսուարների ապրանքանիշի տնօրենն ու գլխավոր դիզայները:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW