×


Նոնայի եւ Դավիթի ծովափնյա հանգստի ամենատպավորիչ պահը

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը իրենց ընտանեկան հանգիստն են վայելում Եգիպտոսում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ճամփորդության մասին եւ լուսանկարներ տրամադրել:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանն՝ իրենց որդու հետ



Նրանք իրենց որդու հետ Եգիպտոսում կմնան 7 օր.«Շատ երկար սպասված հանգիստ է մեր ընտանիքի համար: Անակնկալ կերպով որոշեցինք մեկնել՝ մի քանի օրում: Առաջին անգամ ենք այստեղ, բայց համոզված եմ՝ ոչ վերջին: Վերադառնալ չենք ուզում»:

Նոնա Թելոյանը



Դերասանուհու խոսքով՝ փոքրիկ Էդուարդը նույնպես վայելում է ծովը.«Նրա համար այս օրերը հույզերի մի մեծ աշխարհ են: Ամեն ինչ շատ գեղեցիկ եւ հետաքրքիր է կազմակերպված. այստեղ այնքան հյուընկալ են, որ առանց ժպիտի հնարավոր չէ: Ինձ համար միշտ առաջին տեղում սպասարկման որակն է, եւ այստեղ դա իսկապես ամենագրավիչ պահերից մեկն է: Շատ ենք ուզում եգիպտացի կին տեսնել. հազարավոր աշխատողները միայն տղամարդիկ են»:


Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն՝ իրենց որդու հետ


Նոնան նշել է, որ ամենատպավորիչը դայվինգն է եղել.«Երբեք նման զգացողություն չենք ունենում մեր աշխարհում, ուղղակի դա տեսնել է պետք սեփական աչքերով: Չնայած՝ աննկարագրելի վախի հետ է կապված՝ շնչել ջրում ամենագեղեցիկ աշխարհը մտնելուց անմիջապես հետո: Այնտեղ կատարյալ գեղեցիկ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Նոնայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW