×


Լուսանկարը՝ Խոսե Վիլյայի

Մայլի Սայրուսն ու Մաքս Մորանդոն ամուսնացել են

33-ամյա Մայլի Սայրուսը 5 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է 28-ամյա երաժիշտ Մաքս Մորանդոյի հետ:

Հարսանեկան արարողությունը կայացել է Փալմ Սփրինգսի առանձնատներից մեկում, որը ժամանակին պատկանել է Ֆրենկ Սինատրային։ «People» ամսագիրը հրապարակել է զույգի հարսանեկան առաջին լուսանկարները։

Արարողությունը վարել է The Flaming Lips խմբի վոկալիստ Ուեյն Քոյնը, որը Մայլի Սայրուսի վաղեմի ընկերն է։


Կարեւոր օրվա համար երգչուհին ընտրել էր բաց մեջքով սպիտակ զգեստ, իսկ փեսան՝ դասական սեւ սմոկինգ։ Զույգն ամուսնական երդումներ է փոխանակել լողավազանի մոտ տեղադրված սպիտակ ծաղիկներով կամարի տակ։ Արարողության ընթացքում երգչուհին չի կարողացել զսպել արցունքներն ու թաշկինակով սրբել է դրանք։

Հարսանիքի շուրջ 140 հյուրերը երեկոյի դրես կոդին համապատասխան սեւ հագուստով էին։ Նրանց թվում էին հարսնացուի ծնողները՝ Բիլլի Ռեյ եւ Թիշ Սայրուսները, որոնք եկել էին իրենց զուգընկերների հետ։ Ներկա էր նաեւ Մայլիի քույրը՝ Նոան։

Լուսանկարը՝ Խոսե Վիլյայի


Երգչուհին «Liily» խմբի թմբկահար Մաքս Մորանդոյի հետ ծանոթացել է 2021 թվականին՝ կույր ժամադրության ժամանակ։ Նրանց առաջին անգամ միասին լուսանկարել են նույն տարվա նոյեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Gucci-ի ցուցադրության ժամանակ, իսկ նշանադրության մասին հայտնի է դարձել 2025-ի դեկտեմբերին։ Ավելի ուշ Մորանդոն պատմել է, որ Մայլիին ամուսնության առաջարկություն է արել Կիոտո կատարած համատեղ ուղեւորության ժամանակ։

Սայրուսը նախկինում ամուսնացած է եղել դերասան Լիամ Հեմսվորթի հետ։ Նրանք ընտանիք են կազմել 2018 թվականին՝ շուրջ 10 տարվա ընդհատումներով հարաբերություններից հետո, սակայն ընդամենը մեկ տարի անց Հեմսվորթը ամուսնալուծության դիմում է ներկայացրել։

Կարդալ ավելին

Quality Sign BW