Երգի թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը հունվարի 15-ին ամուսնացել է: Նա եւ ընտրյալը՝ Անին, միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում: Նորափեսան BRAVO.am-ին է վստահել տոնական օրվա մանրամասներն ու առաջին լուսանկարները:
Ռուսլանի եւ Անիի պսակադրությանը
«Անիի հետ վաղեմի ծանոթներ ենք: Շփվելուց, իրար լավ ճանաչելուց, սրտով եւ հոգով իրար կապվելուց հետո հասկացանք, որ ցանկանում ենք մեր կյանքի ուղին միասին քայլել: Ավանդական հարսանիք էինք կազմակերպել: Քավորի ընտրությունը եւս ավանդական էր. շուրջ երկու դար մեր ընտանիքներն իրար քավորական թելով են կապված: Մեր նախնիների սկիզբ դրած ավանդույթով մինչ օրս մենք միմյանց քավոր-սանիկ ենք»,- պատմել է երգիչը:
Ռուսլանի եւ Անիի հարսանիքին
Հյուրերի ցանկում զույգի ամենամտերիմ մարդիկ են եղել.«Մեր բարեկամներն էին, մանկության, պատանեկության ընկերները, գործընկերներ, երգարվեստից շատ հայտնի մարդիկ, որոնց հետ տարիների ընթացքում հարազատացել ենք: Ժամանակակից, ուրախ երգերի ներքո ենք քեֆ արել եւ ուրախ օր անցկացրել»,- նշել է Ռուսլանը:
Հարսանիքից անմիջապես հետո նրանք մեկնել են ճամփորդության.«Այդ օրվա տրամաբանական շարունակությունը մեղրամիսն է, որը մենք Թաիլանդում ենք վայելում: Օրերը շատ հետաքրքիր են անցնում, եւ լիովին լիցքաթափված կվերադառնանք Հայաստան»:
Ռուսլանի եւ Անիի պսակադրությանը
Երգչի հետ ամփոփել ենք նաեւ նախորդ տարին.«Ե՛վ աշխատանքային, ե՛ւ անձնական առումով տարին բարեհաջող էր: Այս տարվանից էլ դրական սպասելիքներ ունեմ եւ կփորձեմ նոր աշխատանքներով ներկայանալ հանդիսատեսին»,-եզրափակել է Ռուսլանը:
BRAVO.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: