×


Քննարկվում են Էնիսթոնի եւ Փիթի ջերմ գրկախառնությունները

Կինոմրցանակների հանձնման շրջանը տարեսկզբից բուռն ընթացքի մեջ է: Հերթականը՝ SAG Awards-ը, գիշերն է տեղի ունեցել՝ Լոս Անջելեսում: Հանրությունը, սակայն, քննարկում է ոչ թե հաղթողներին, այլ այն, ինչ տեղի է ունեցել կարմիր գորգին: Այս անգամ բոլորի սրտերը հուզել են 50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնն ու 56-ամյա Բրեդ Փիթը՝ մի պահ հիշեցնելով 2002 թվականը, երբ ամուսնացած էին ու երջանիկ:


Երկուսն էլ լավագույնի տիտղոսի համար են պայքարել. Էնիսթոնը՝ «Առավոտյան շոու» սերիալում իր դերի, իսկ Փիթը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում 2-րդ պլանի դերակատարման: Երկուսն էլ հաղթել են ու հայտնվել լուսանկարիչների օբյեկտիվներում՝ երջանկությունից փայլող դեմքերով:

Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութը, թե ինչպես է Փիթը հետեւում դերասանուհու ելույթին: Մի պահ դերասանն անգամ հիացած բացականչել է՝ «Ուաու»:



Էնիսթոնը նույնպես աջակցել է նախկին ամուսնուն, բարձր ծափահարել ու ուրախացել նրա համար: Փիթն իր ելույթում եւս մեկ անգամ ակնարկել է, որ դեռ միայնակ է ու պատրաստվում է մրցանակի մասին հիշատակել Tinder ծանոթությունների կայքում:



Հիշեցնենք, դերասաններն ամուսնացած են եղել 5 տարի ու բաժանվել են 2005-ին, երբ Փիթը սկսել է հանդիպել Անջելինա Ջոլիի հետ:

Փիթի եւ Էնիսթոնի երկրպագուներն անհամբեր սպասում են նրանց վերամիավորմանը, սակայն իրենք՝ դերասաններն այդ մասին ոչինչ չեն խոսում:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին