×


«Այդ օրը կդաջվի մեր հիշողության մեջ». Սիմա Բաղդասարյանի դստեր 1-ամյակի լուսանկարները

Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի եւ Վակա Սաֆարյանի առաջնեկը՝ Վիկտորյան, հունվարի 18-ին դարձել է մեկ տարեկան: Ծնողներն այս առիթով խնջույք են կազմակերպել՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Տարեդարձին երկար չենք պատրաստվել. փորձում էինք հասկանալ, թե որտեղ կարող ենք նշել, քանի որ Վիկտորյան այն տարիքում չէ, որ իր ընկերների հետ մանկական սրճարանում նշեինք: Ներկա էին մեր հարազատներն ու մտերիմները: Այդ օրը կդաջվի մեր հիշողության մեջ, քանի որ մեր առաջնեկի առաջին տարեդարձն էր»,-ասել է Սիման եւ հավելել, որ փոքրիկ հոբելյարի տրամադրությունը բարձր է եղել, բազմաթիվ նվերներ է ստացել` խաղալիքներից մինչեւ զարդեր:

Վիկտորյայի առաջին տարեդարձին


Նա նշել է, որ Վիկտորյան շատ ուրախ ու անչափ երաժշտական բալիկ է: Սիրում է լավ երաժշտություն, լսելիս միանգամից պարզում է ձեռքերն ու սկսում պարել: Իր տարեդարձին կարծես թե հասկացել է, որ իր տոնն է, եւ մինչեւ վերջին պահը շատ աշխույժ է եղել:

Վիկտորյան շատ է սիրում արջերին: Առանձնահատուկ ոգեւորությամբ է նայում արջուկների մասնակցությամբ գովազդները, մուլտֆիլմերը: Այդ պատճառով մայրիկը մեկ վայրկյան անգամ չի մտածել եւ արջուկներով տորթ է պատվիրել:

«Կյանքս նրա ծնվելուց հետո ամբողջությամբ փոխվել է: Հասկանում ես, որ միայն քեզ չես պատկանում: Կյանքը պտտվում է փոքրիկիդ շուրջ: Մեզ համար անսովոր օրեր էին, որովհետեւ առաջնեկն է, եւ փորձ չունեինք: Արագ անցավ, ու հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ կարողացել ենք անցնել այդ ճանապարհը: Փառք Աստծո, դժվարություններ չեն եղել: Խնամքի հարցում ինձ օգնել են ամուսինս, մայրիկս եւ սկեսուրս: Նրանք հարկ եղած ժամանակ, երբ պետք էր աշխատանքի գնալ, իմ կողքին են եղել»,-ասել է հաղորդավարուհին:

Վիկտորյայի առաջին տարեդարձին


Խոսելով Վիկտորյայից՝ Սիման նշել է, որ այն երեխաներից է, որոնք կարողանում են իրենք իրենց զբաղեցնել, ժամերով խաղալ խաղալիքներով: Սիրում է մայրիկի հետ պատկերազարդ գրքեր ուսումնասիրել. մատով նշում այս կամ այն նկարը, որպեսզի նա նկարագրի:

«Շատ էի ուզում աղջիկ ունենալ: Նա ինձ համար ամեն ինչ է: Աշխատում եմ նրան չշեղել իր սովորական գրաֆիկից, բայց երբեմն պատահում է, որ միասին գնումների ենք գնում: Այս մեկ տարվա մեջ ինձ շատ քիչ է հերթ հասնում փոքրիկիս համար գնումներ անել, որովհետեւ այնքան շատ նվերներ եմ ստացել, որ չեմ հասցնում հագցնել: Խանութում ինչ-որ բան տեսնելիս փորձում եմ հասկանալ՝ արդյոք այն խաղալիքն է կամ շորիկը, որից նա կուրախանա, նոր գնում եմ»,-նշել է նա:

Ի դեպ, ամիսներ առաջ՝ աշնանը, ատամհատիկի արարողություն են կազմակերպել, որի ժամանակ Վիկտորյան ընտրել է մայրիկի մասնագիտությունը՝ ատամնաբույժ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիմա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW