BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն իսկ պատմել է «Շիրազի վարդը» նոր հեռուստանախագծի մասին: Սերիալում ներգրավված են հայտնի մի շարք դերասաններ, որոնց թվում է նաեւ Օլյա Հակոբյանը, ով առաջին անգամ է աշխատում պրոդյուսեր Ելենա Արշակյանի եւ նրա թիմի հետ:
«Ելենայի մասին շատ էի լսել, սակայն ծանոթ չէինք: Նրա նախագծերի մասին լավ ու դրական կարծիքներ եմ լսել: Այս նախագծի սկիզբն էլ արդեն իսկ խոստումնալից է ու հետաքրքիր: Նկարահանումներն արդեն մեկնարկել են, եւ ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս»,- պատմել է նա եւ նշել, որ հեռուստադիտողը ձանձրանալու առիթ չի ունենա, քանզի սերիալում իրադարձությունները բավական արագ են զարգանում:
Օլյա Հակոբյանը
Այս նախագծում դերասանուհին, ինչպես նշել է, կերտում է ամենաբացասական կերպարը.«Սաթենի դերում եմ: Բոլոր դժբախտությունների պատճառը հենց նա է: Կասեմ, որ բնավորության շատ հետաքրքիր գծերով ու հատկանիշներով է օժտված: Անահիտ Մխիթարյանը միանշանակ սիրով ու առեղծվածով է գրել այդ բացասական, բայց հրաշք կերպարը: Իհարկե, բավական բարդ է կերտել նման կերպար, սակայն մեծ սիրով եմ խաղում ու փորձում եմ հնարավորինս լավ անել ինձ վստահված աշխատանքը: Իսկ իրական Օլյայի հետ որեւէ նմանություն ու ընդհանուր բան Սաթենը չունի»:
Օլյա Հակոբյանը
Խոսելով աշխատանքային նոր թիմի մասին՝ Օլյան ասել է.«Նրանց հետ նախկինում չէի աշխատել, ուստի ամեն ինչ ավելի հետաքրքիր է ու նոր: Ընդամենը մի քանիսին գիտեի եւ օպերատորին, որի հետ հասցրել էի երկար տարիներ աշխատել ու մտերմանալ, իսկ մյուսների հետ նոր եմ ծանոթացել ու կասեմ, որ շատ լավ տպավորություն ունեմ: Հաճելի, ժպտերես անձնակազմ, ջերմ մթնոլորտ: Ռեժիսորը հենց այդպես էլ ասում է՝ նկարահանման հրապարակում պետք է ժպիտով լինենք ու նպաստենք արդյունավետ ու դյուրին աշխատանքին»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: