Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Ամիսներ անց նրա ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Աննան BRAVO.am-ին է տրամադրել վերջերս իրականացրած նոր ֆոտոշարքը, խոսել զբաղվածության եւ ապագա փոքրիկի մասին:
Սեւուսպիտակ լուսանկարներում ակնհայտ է դերասանուհու կլորիկացած փորիկը.«Այս անգամ ցանկացա դասական, առանց երեկոյան հագուստի լուսանկարներ ունենալ»,-պարզաբանել է նա:
Աննա Դավթյանի ընտանիքը
Հղիության 7-րդ ամսում գտնվող Աննան առանձնահատուկ անհամբերությամբ եւ սրտի թրթիռով է սպասում երեխայի լույս աշխարհ գալուն.«Ամենամեծ բերկրանքն ու սրբագույն պարտականությունը կնոջ համար մայրանալն է: Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր կանայք ապրեն այդ զգացումը»:
Նրա խոսքով՝ հղիության ծանր ընթացքն իրեն չի խանգարել աշխատել եւ ստեղծագործել նախորդ ամիսների ընթացքում.«Անգամ պրեմիերա եմ ունեցել բեմում եւ հագուստի միջոցով փորձել թաքցնել փորս: Բայց այս ամսվանից անցել եմ ավելի պասիվ ռեժիմի, քանի որ մի փոքր դժվարություններ կան»:
Աննա Դավթյանը
Դերասանուհու ընտանիքը պարզել է երկրորդ բալիկի սեռը, սակայն Աննան կարծում է՝ դա վերջնական չէ, եւ ամենը միայն Աստծուն է հայտնի.«Իսկ մեր աղջիկը՝ Ադելը, օրերն ու ժամերն է հաշվում, թե երբ պետք է փոքրիկը ծնվի: Երազում է նրան խնամել, լողացնել եւ այլն»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Դավթյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: