Իրինա Թովմասյանի եւ Դավիթ Ադամյանի ընտանիքը 15 տարեկան է: Ամուսնության հոբելյանը ամուսինները նշել են Մալդիվյան կղզիներում: Իրինան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռ վայելում են արձակուրդը, իսկ վայրն ընտրել է ամուսինը:
«Հիանալի ժամանակ ենք անցկացնում: Դավիթը հստակ որոշել էր, որ այստեղ ենք գալու, ես էլ սիրով համաձայնեցի ու չեմ փոշմանում: Երջանկության գագաթնակետում եմ»,- նշել է նա:
Իրինա Թովմասյանը
Խոսելով ամուսնական կյանքից՝ Իրինան ասել է՝ երջանիկ, ուրախ պահերով լի օրեր են անցկացրել միասին.«Դժվարություններն այնքան չնչին են այն երջանիկ օրերի կողքին, որ միասին ենք անցկացնում: Գրեթե չենք վիճում, անախորժություններն էլ այնքան կարճ են տեւում, որ չենք էլ հիշում: Նեղացած պահերին նրա մի ժպիտը բավական է ամեն բան մոռանալու համար»:
Հաճախ են սեր խոստովանում.«Մեր երջանկության բանաձեւն իրար շատ-շատ սիրելն ու հարգելն է, հոգ տանելն ու բարի լինելը: Հատուկ առիթների չենք սպասում խոստովանելու համար, որ սիրում ենք»:
Իրինա Թովմասյանը
Կրկին ծնողներ դառնալու ցանկությունը մեծ է.«Մեզ որ մնա, նորից երեխա կունենանք, բայց այդ հարցին մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում: Երեխան քաղցր հաճույք է, բայց միեւնույն ժամանակ դժվար եւ շատ պատասխանատու գործ է լավ երեխա մեծացնելը: Գիտակցում ենք, որ մեր երեք աղջիկներին առողջ եւ ուժեղ ենք պետք, մեր հնարավորությունները խնայում ենք, որպեսզի հնարավորինս երկար նրանց կողքին լինենք: Երկուսիս համար էլ երբեք երեխայի սեռը կարեւոր չի եղել, երրորդ հղիությունս պլանավորելու ժամանակ էլ մի պահ անգամ չենք մտածել տղա ունենալու մասին»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: