BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Այս անգամ զրուցել ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանի հետ, ով խոսել է ծնողների, նաեւ ամուսնու եւ որդու մասին:
Հայրս՝ Յուրա Քոչարյանը, մահացել է 35 տարեկանում, երբ ես 11 տարեկան էի:
Մայրս՝ Անուշ Սանասարյանը, մասնագիտությամբ ապրանքագետ է, այժմ բնակվում է Մոսկվայում: Վերջին անգամ մեկ տարի առաջ ենք հանդիպել, իսկ կարոտը փորձում ենք լրացնել տեսազանգերի եւ հեռախոսազրույցների միջոցով:
Ունեմ երկու եղբայր, ովքեր ինձնից փոքր են:
Անի Քոչարյանի ընտանիքը
Ամուսինս՝ Մառլեն Վարդանյանը, նախկին ֆուտբոլիստ է: Ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը: Այժմ զբաղվում է բիզնեսով:
Անի Քոչարյանը՝ որդու հետ
Տղաս՝ Աբել Վարդանյանը, ապագա ռեժիսոր է, սովորում է Ջազ-էստրադային քոլեջի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում: Ես որեւէ միջամտություն չեմ ունեցել նրա մասնագիտության ընտրության հարցում. տղաս տեսակով անհատ է դեռ մանկուց, լավ գիտի՝ ինչ է ուզում, երբեւէ չեմ խառնվել եւ կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ դառնալ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Քոչարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: