×


«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի նախադիտումը Սինեմա Սթարում

«Վատ տղաները» վերադառնում են. այսօրվանից երեւանյան մեծ էկրաններին է Ուիլ Սմիթի եւ Մարտին Լոուրենսի մասնակցությամբ «Ընդմիշտ վատ տղաներ» ֆիլմը: Ռիո Մոլի «Սինեմա Սթար» կինոթատրոնում երեկ տեղի ունեցած նախադիտմանը մթնոլորն աշխույժ էր: Հյուրերին լուսանկարել է BRAVO.am-ը:

Կատակերգական այս մարտաֆիլմում հումորն առկա է անգամ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան Սինեմա Սթարում


«Վատ տղաները» կինոսերներին հայտնի են դեռեւս 1995 թվականից, երբ խուզարկուներ Մարկուս Բերնեթն ու Մայք Լորին սկսեցին հանցագործների «որսը»:
«Վատ տղաները 2»-ն էկրան բարձրացավ 2003 թվականին՝ շարունակելով հերոսների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Եվ ահա 17 տարի անց սիրված կերպարները կրկին միավորվում են ռեժիսորներ Ադիլ Էլ Արբինի եւ Բիլալ Ֆալլայի նոր ֆիլմում:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան Սինեմա Սթարում


Հետաքրքրական, բայց վտանգավոր զարգացումներից առաջ Մարկուսը փորձում է վայելել պապիկ դառնալու բերկրանքն ու կյանքի մնացած օրերն անհոգ անցկացնել: Իրավիճակը փոխվում է, երբ Մայք Լորին սկսում է հետաքննել սեփական մահափորձի գործը, իսկ հին ընկերը որոշում է նրան միայնակ չթողնել:

«Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի պրեմիերան Սինեմա Սթարում


«Սա շատ սպասված պրեմիերա է: «Սինեմա Սթար»-ի էկրաններին ֆիլմը կարելի է դիտել նաեւ անգլերենով: Հաշվի առնելով այն, որ ֆիլմը Հայաստանում շատ սիրված է, մեզ մոտ կցուցադրվի առնվազն մեկ ամիս»,- նշել է կինոթատրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոհար Նալբանդյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW