×


Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հանդիպումը մեծ ոգեւորություն է առաջացրել համացանցում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ հետ այսօր այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն՝ դիտելու #saveմիլիոն իրավիճակային կատակերգությունը, որի գլխավոր դերում Մկրտիչ Արզումանյանն է:

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»,-Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Հայկ Մարությանը:

Մկրտիչ Արզումանյանը եւ Հայկ Մարությանն՝ իրենց տիկնանց հետ


Քաղաքապետը հաջորդիվ նոր լուսանկարներ է հրապարակել հանդիպումից՝ դրանք բնորոշելով հաճելի:

Վաղեմի ընկեր-գործընկերոջ հետ լուսանկարը հրապարակել է նաեւ Մկրտիչ Արզումանյանը՝ կից գրելով. «Բաաա, ապե ջան»:

Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի լուսանկարները մեծ իրարանցում եւ ոգեւորություն են առաջացրել սոցցանցերի հայկական տիրությում: Լուսանկարների մեկնաբանություններում օգտատերերը չեն թաքցնում իրենց ուրախությունը՝ սիրված դուետին տարիներ անց կրկին միասին տեսնելու առիթով:

BRAVO.am
Լուսանկարները՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին