Մարիամ Հայրապետյանի հարսանիքը սարերի հետեւում չէ:): Մոդելն ու ընտրյալը՝ Վիլենը, օրերս նշանադրվել են՝ հիշարժան երեկույթի լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
«Երկու տարի է՝ ինչ ճանաչում ենք իրար: Սկզբում որպես ընկերներ էինք շփվում, հետո նա հասկացավ, որ ես եմ իր կյանքի միակը:): Վիլենն անվտանգության ոլորտում է աշխատում, ինձնից խելացի է եւ կիսում է հետաքրքրություններս»,-ասել է Մարիամը:
Մարիամ Հայրապետյանի նշանադրությանը
Մոդելը կարծում է՝ ինքնատիպ զույգ են.«Հեշտ զույգերից չենք, հաճախ ենք վիճում, բայց կարծես վերջապես գտել ենք իրար զիջելու եզրերը: Երբեք չեմ նկատել՝ ով է գնում հաշտեցման: Երբ մարդիկ սիրում են, պետք է չկարեւորեն, թե ով է առաջին քայլն անում: Պետք է ներողամիտ եւ հասկացող լինեն, ամենակարեւորը՝ հավատան միմյանց»:
Համեստ երեկույթ են նախընտրել.«Մեծ խնջույք չէինք ծրագրել: Հավաքվել էինք հարազատների հետ: Հանգիստ, ջերմ, ընկերական միջոցառում էր»,- պատմել է Մարիամը:
Մարիամ Հայրապետյանի նշանադրությանը
Զույգն այս տարի կամուսնանա.«Հստակ ամսաթիվ չենք որոշել, բայց երկուսս էլ չենք ուզում ձգձգել ամուսնության հարցը: Ձեւաչափը վաղուց ենք որոշել՝ բնության գրկում, թեթեւ զգեստով եւ ամենամոտ մարդկանց շրջապատում: Ամենակարեւորը՝ շատ լույսեր կլինեն. լուսավոր օր ենք ուզում»:
Ամուսնությունց հետո էլ Մարիամը կշարունակի իր կարիերան.«Երբեւէ չենք քննարկել իմ աշխատել-չաշխատելու հարցը: Աշխատանքում միշտ իմացել եմ չափն ու սահմանը: Ընտանիք կազմելուց հետո ժամանակիս մեծ մասը կտրամադրեմ կողակցիս, բայց աշխատել միանշանակ շարունակելու եմ, եւ դա մեր համատեղ որոշումն է»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Հայրապետյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: