×


Էնրիկե Իգլեսիասը եւ Աննա Կուրնիկովան կրկին ծնողներ կդառնան

Ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան եւ երգիչ Էնրիկե Իգլեսիասի ընտանիքում համալրում է սպասվում: Նավի վրա ամուսնու հետ հանգստանալիս հղի Կուրնիկովայի լուսանկարը հրապարակել է իսպանական «HOLA» ամսագիրը:

Չնայած նրան, որ զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը, պապարացիների լուսանկարներն ինքնին խոսում են այն մասին, որ թենիսիստուհին գտնվում է հղիության վերջին ամիսներում:


Հիշեցնենք, 2017 թվականին զույգի ընտանիքում երկվորյակներ ծնվեցին` Լյուսին եւ Նիկոլասը: Լուրն անակնկալ էր բոլորի համար, քանի որ ամբողջ ընթացքում Կուրնիկովան խնամքով թաքցրել էր իր հղիությունը: Նա երկար ժամանակ չէր ներկայանում հանրությանը եւ լուսանկարներ չէր հրապարակում սոցցանցերի իր էջերում:

Էնրիկե Իգլեսիասի հետ Աննա Կուրնիկովան ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերին՝ երգչի «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Իգլեսիասը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ չի ցանկանում ամուսնանալ: Գերմանական «Gala» պարբերականին տված հարցազրույցում, օրինակ, երգիչն ավելի վաղ ասել էր, որ դեմ չէ ամուսնությանը, բայց «երբ երկար տարիներ հանդիպում ես մեկի հետ, հասկանում ես, որ չես ցանկանում ոչինչ փոխել. չէ՞ որ ամուսնությունը մեզ ավելի մոտ չի դարձնում եւ ոչ մի կերպ չի անդրադառնում մեր զգացմունքների վրա»:

View this post on Instagram

A post shared by Enrique Iglesias (@enriqueiglesias) on

Չնայած դրան՝ 2019-ի աշնանը լուրեր հայտնվեցին այն մասին, որ Աննան ու Էնրիկեն պաշտոնապես դարձել են ամուսիններ: Այդ լուրերի համար առիթ էր հանդիսացել այն փաստը, որ թենիսիստուհին փոխել էր ազգանունն Ինստագրամի իր էջում՝ հանդես գալով որպես Կուրնիկովա-Իգլեսիաս:

Պատրաստեց՝ Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի ինստագրամյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին