Գարնանը Մխիթար Ավետիսյանն իր հանդիսատեսին կներկայանա նոր կերպարով: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ ընդգրկված է «Կապիր ինձ մահճակալին» նոր ներկայացման դերասանական կազմում:
«Ծիծաղաշարժ ներկայացում է, հաստատ հավանության կարժանանա»,-նշել է դերասանը՝ հավելելով, որ մասնակցության առաջարկը ստացել է ռեժիսոր Կարո Բալյանից:
Մխիթար Ավետիսյանի կինն ու դուստրը
Մխիթարից հետաքրքրվել ենք նաեւ ընտանիքում տիրող մթնոլորտից: Նա պատմել է, որ օրերս նշել են դստեր՝ Միլայի 7-րդ տարեդարձը.«Աղջիկս LOL տիկնիկների սիրահար է, խնջույքի թեման էլ իր ցանկությամբ LOL-ն է եղել: Մայր ու աղջիկ են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Գույների համադրությունը, տորթն ու այլ զարդարանքներն իր ընտրությունն են: Հյուրերի ցուցակում Միլայի քույր ու եղբայրներն էին, դասընկերները, ամենամտերիմ մարդիկ: Իսկ նվերները շատ էին ու տարբեր, բոլորի համար հերթով ուրախացել է: Մեր նվերը դեռ ճանապարհին է: Հեծանիվ ենք պատվիրել, համբերատար սպասում է»:
Ծնողները չեն հարցրել, թե հոբելյարը տորթի մոմերը փչելիս ինչ երազանք է մտապահել.«Համոզված եմ՝ առաջին բանը, որ ցանկացել է, խաղաղությունն է: Ինքս էլ դստերս հետ կապված շատ երազանքներ ունեմ: Նախ՝ պետք է լավ մարդ դառնա: Չեմ կարող ասել՝ հետագայում ինչ մասնագիտություն կընտրի, բայց որ արվեստի հետ կապ կունենա, հաստատ. երկկողմանի գեները շատ շռայլ են եղել»,- նշել է դերասանը:
Մխիթար Ավետիսյանը՝ դստեր հետ
Մխիթարը նշել է, որ աղջնակն իր ու կնոջը շատ է նման.«Բնավորության գծերով երկուսիս էլ նմանություն ունի: Համեստ է ու համառ, չի սիրում պարտվել, ի դեպ, ես էլ չեմ սիրում: Սիրում է պարել եւ նկարել, խմբակների է հաճախում: Ամբողջ օրը գույների մեջ է»:
Նա խոստովանել է, որ նախորդ տարին բարեհաջող էր գումար աշխատելու առումով. «Այս տարի, վստահ եմ, աշխատանքային բեղուն տարի է լինելու: Սպասելիքները շատ են, հուսով եմ՝ նորությունների տարի կլինի»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մխիթար Ավետիսյանը
Գլխավոր լուսանկարը՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: