×


«Իմ առաջին համբույրը նման էր երկրորդին:)». Անելյա Գուբրյան

Անելյա Գուբրյանը չի խուսափում խոսել սիրային հարցերի շուրջ: Պատասխանելով մեր բլից հարցերին՝ սերիալային դերասանուհի-մոդելը նշել է, թե ինչպիսին էր իր առաջին համբույրը, եւ երբ ամուսնության որոշում կկայացնի:

Սերն այն է, երբ բացարձակ ազատության մեջ ուզում ես կապված լինել մեկին:

Սիրել՝ նշանակում է ապրել:

Ինձ համար չկա սեր առաջին հայացքից:

Սիրահարվածները նման են շփոթված դեռահասների:

Անելյա Գուբրյանը


Սիրո իմ եղանակը գարունն է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը:

Վանել՝ տգեղ ձեռքերը:

Տղամարդը պետք է լինի տղամարդ:

Կյանքն առանց սիրո կորցնում է հետաքրքրությունը:

Երբ սիրում ես, ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է թվում, բոլոր խնդիրները լուծելի են դառնում:

Անելյա Գուբրյանը


Հանուն սիրո պատրաստ եմ երկարացնել մազերս:

Տարբերություն չկա, թե ինչ մասնագիտություն կունենա ապագա ամուսինս:

Սիրած էակի կողքին արթնանալը... Երեւի, կլինի ամենագեղեցիկ առավոտը:

Սերը սեւ է, որովհետեւ այն իր մեջ ներառում է բոլոր գույները:

Մինչ ամուսնանալը պետք է կայանալ եւ լինել ինքնուրույն:

Իմ առաջին համբույրը նման էր երկրորդին:):

Տարբերություն չկա՝ երբ ամուսնանալ, կամ էլ չամուսնանալ ընդհանրապես, կարեւորը՝ սիրել:

Անելյա Գուբրյանը


Առաջին ժամադրությունը պետք է լինի չպլանավորված:

Երբ սիրում ես, պետք է ներողամիտ լինել:

Տղաներին դուր է գալիս իմ, ասում են՝ թեթեւությունը:

Կամուսնանամ, եթե լինեմ սիրված:

Չեմ սիրում տղաների, ովքեր առատաձեռն չեն:

Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անելյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW