×


Բացահայտելով Վահագն Գալստյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Դրամատիկական թատրոնի դերասանն ընտանեկան ալբոմից լուսանկարներ է տրամարդել՝ պատմելով ամենահարազատ մարդկանց մասին:

Հայրս՝ Ռուբեն Գալստյանը, տարիներ առաջ է մահացել:

Մայրս՝ Ռիմա Ներսիսյանը, 64 տարեկան է: Վերջին տարիներին չի աշխատում: Զբաղվում է տնային գործերով եւ թոռնիկների խնամքով:

Վահագն Գալստյանը՝ եղբոր հետ


Եղբայրս՝ Արամ Գալստյանը, 39 տարեկան է: Ապակիների մասնագետ է:

Կնոջս՝ Շուշան Ղազարյանի հետ տարեկիցներ ենք: 42 տարեկան է, ավարտել է Թատերական ինստիտուտը, որտեղ էլ այժմ դասավանդում է: Մասնագիտությամբ դերասանուհի է, աշխատում է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Վահագն Գալստյանի ընտանիքը


Ես՝ Վահագն Գալստյանս, 42 տարեկան եմ: Նույնպես ավարտել եմ Թատերական իստիտուտը, մասնագիտությամբ դերասան եմ: Երկար տարիներ դասավանդել եմ հարազատ բուհում: Աշխատել եմ Խամաճիկների թատրոնում, Էդգար Էլբակյանի անվան թատրոնում, այժմ՝ Դրամատիկական թատրոնում: Մի շարք ֆիլմերում եւ հեռուստասերիալներում եմ խաղացել:

Աղջիկս՝ Լիլի Գալստյանը, 15 տարեկան է, դպրոցի ավարտական դասարանում է սովորում: Սերը դեպի թատրոնը երկու երեխաներիս դեպքում էլ ակնհայտ է: Փոքր տարիքից մայրիկի հետ խաղում է Պատանի հանդիսատես թատրոնի մի շարք ներկայացումներում: Ցանկանում է Թատերակական իստիտուտ ընդունվել:

Վահագն Գալստյանը՝ որդու հետ


Տղաս՝ Հայկ Գալստյանը, շուտով 10 տարեկան կդառնա: Ինքն էլ ինձ հետ է մի շարք ներկայացումներում ընդգրկված: Կարծում եմ՝ երկու երեխաներս էլ կշարունակեն մեր ուղին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահագն Գալստյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին