×


Էլեն Ազնավուրյանի նոր ֆոտոշարքն ու սիրելիին համոզելու տարբերակը

Սիրո տոներին ընդառաջ «Պատվից առավել» հեռուստասերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը սիրելիի հետ նոր լուսանկարահանման է մասնակցել: Ֆոտոշարքը նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ընկերոջ հետ հարաբերությունների եւ տոները նշելու նախընտրելի տարբերակի մասին:

«Ճիշտ է՝ նա այնքան էլ չի սիրում լուսանկարվել, բայց արդեն համոզելու տարբերակը գտել եմ. համով բաներ եմ խոստանում, եւ հաճույքով գալիս է լուսանկարվելու»,- մեզ հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասել է դերասանուհին:

Էլեն Ազնավուրյանը՝ սիրելիի հետ


Էլենը նշել է, որ լուսանկարահանման ընթացքը շատ ուրախ եւ հաճելի է եղել.«Գրեթե բոլոր ստացված լուսանկարները հանպատրաստից են արվել, որովհետեւ մենք ամբողջ ընթացքում միայն ծիծաղում էինք»:

Սերիալային դերասանուհու խոսքով՝ իրենց համար միասին անցկացրած ամեն օրը տոն է.«Ամեն առիթ միասին ենք նշում: Երկուսս էլ սիրում ենք ծննդյան տոներին մեծ հավաքույթներ անել, բայց այս տարի նշել ենք երկուսով: Համոզված եմ՝ դրանք ամենալավն ու ամենահիշվողն են, իսկ սիրո տոնն առաջին անգամ պիտի միասին նշենք»:

Էլեն Ազնավուրյանը՝ սիրելիի հետ


Նրանից տեղեկացանք նաեւ, որ սիրելիի հետ ընդհանուր հետաքրքրություններ շատ ունեն. «Նաեւ ունենք սիրելի վայրեր, որտեղ հաճախ ենք լինում: Ազատ օրերին ընկերների հետ սիրում ենք ժամանակ անցկացնել, բայց հիմնականում նախընտրում ենք երկուսով լինել, կապ չունի՝ երբ եւ որտեղ, եթե միասին ենք, ուրեմն ամեն ինչ լավ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW