Սեդա Շահնազարյանը դարձել է 20 տարեկան: Թե ինչով է առանձնացել այս տարեդարձը, ինչու է այս շրջանը համարում մոլորված, ինչպիսին է իրավիճակն անձնական կյանքում, սերիալային դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Բավական էմոցիոնալ դիմավորեցի 20-ամյակս: Խնջույքին ժպիտը դեմքիցս անպակաս էր: Նշել եմ ամենամտերիմներիս հետ: Մեծ խնջույք չէր. 18 տարեկանում ամենամտերիմներս 15-ն էին, 20-ամյակիս՝ 6-ը»,-ասել է Սեդան:
Հոբելյարից հետաքրքրվել ենք՝ ինչով է այժմ զբաղվում.«Բավական մոլորված շրջան է, մտածում եմ արհեստ սովորելու մասին»:
Սեդա Շահնազարյանը
Սեդայի հետ խոսել ենք նաեւ իր կյանքի այն փուլի մասին, որը կարողացել է հրաշքով հաղթահարել.«Շատ բան է փոխվել 2018-ից հետո (Սեդան երկար ժամանակ վերակենդանացման բաժանմունքում էր,-հեղ.): Այդ դեպքն իմ կյանքից շատ մարդկանց ջնջեց ու իմ կյանք բերեց այն մարդկանց, ովքեր այժմ կողքիս են: Շատ բաներ են իմ մեջ փոխվել, որոնք, կարծում եմ, նույնիսկ ամենամտերիմս չգիտի: Երբ մենակ եմ լինում կամ նեղված ինչ-որ բանից, հիշում եմ այդ օրերը, թե ինչերի միջով եմ անցել, ու ավելի եմ ուժեղանում: Կարող եմ մի բան ասել՝ ամեն ինչից ելք կա, ամեն խնդիր այս կյանքում ունի իր լուծումը, միայն մահից չկա ելք»,-ասել է նա եւ հավելել, որ դրական հատկանիշներ է ձեռք բերել.«Սովորել եմ բարի լինել, ներողամիտ, չփոշմանել արած ոչ մի քայլի համար: Գիտեմ, որ տեղի ունեցող ամենավատ բանն անգամ մեր ապագան ավելի լավը դարձնելու համար է»:
Անձնականի մասին խոսելիս նա ասել է, որ ամեն ինչ կատարյալ է.«4 անգամ մոմ եմ փչել՝ ընտանիքիս հետ, ընկերոջս հետ, ընկերներիս հետ եւ հարազատներիս հետ: Ամեն անգամ իրենց համար երազանք եմ մտապահել: Երազանքներս փորձում եմ նպատակների վերածել, չեմ կարող բոլորը թվարկել, բայց ամենակարեւոր երազանքս այն է, որ սիրածս էակը միշտ իմ կողքին լինի»:
Սեդան չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ իր կողքին են եւ լցնում են օրը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: